Չինաստանը հերքել է Իրանին զենք վաճառելու ծրագրերի մասին տեղեկությունները
Չինաստանը դեմ է ցանկացած անհիմն մեղադրանքի կամ չարամիտ կապերի, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գուո Ծյակունը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, ըստ որոնց Չինաստանը ծրագրում է զենք մատակարարել Իրանին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Չինաստանը մշտապես հետևում է ռազմական արտահանման հարցում շրջահայաց և պատասխանատու մոտեցմանը և խստորեն վերահսկում է դրանց արտահանումը՝ ըստ ներքին օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև իր միջազգային պարտավորությունների, մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։



