«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է:
2 տարի առաջ նոյեմբերի 29-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում մի փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, որ այն 2020-ի պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու համար առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն էր, ինչը Փաշինյանը մերժել էր։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ռիքերը:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
«Ցանկացած էսկալացիայից խուսափելու համար երկու երկրները իրենց գործողությունները կհամակարգեն տեղում, և երկխոսությունն առկա խնդիրների կարգավորման լավագույն միջոցն է»,- նշել է աս-Սուդանին:
«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները այժմ հաստատվում են ուղղակիորեն՝ առանց միջնորդների։ Դա շատ կարևոր է», – նշել է Քալընը։
Ի գիտություն են ընդունվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով ուղարկված փաստաթղթերը:
Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի սկզբին հաճախացել են հարձակումները երկրի ծայրամասային նահանգների իրանական մզկիթների հոգևորականների վրա:
Ըստ հոդվածագրի՝ ուկրաինական իրադրությունն իր ազդեցությունն է թողնում Ռուսաստանի վրա, և հավանաբար դա է պատճառը, որ 2020 թվականի պատերազմից հետո սառեցված հակամարտությունը կրկին բռնկվել է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում չպետք է անհանգստացնեն որևէ մեկին, և Անկարան որևէ մեկին չպիտի հաշվետվություն տա։
Սիրիայի խորհրդարանի պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեռ Մարժանեն հայտնել է, որ Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունների կարգավորման համար կա հնարավորություն, բայց նախևառաջ Թուրքիան պետք է հրաժարվի ահաբեկչական խմբերին ֆինանսավորելուց ու մազրելուց և ընդունի, որ Սիրիայի տարածքները զավթել է։
Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորի տոնակատարությանը։ Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար քաղաքապետարանն այս տարի կծախսի 4 մլն 994 հազար 200 լարի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով հանդիպման տապալման ադրբեջանական կողմի ներկայացրած պատճառների մասին, նշեց՝ Ալիևը նման քայլերով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։
2022 թվականի 10 ամսում Վրաստանից արտերկիր է արտահանվել 661 մլն դոլարի (64 հազար հատ) ավտոմեքենա, հայտնում է Business Press News-ը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացահայտել է, թե ինչու օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ նիստի ընթացքում չստորագրեց Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծն ու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը գնահատելու համար:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը պատասխանելով վերը նշված հարցերին՝ նախ հիշատակեց Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները, ընդգծելով՝ երբ այս գարնան վերջերին Էրդողանը հայտարարել է ռազմական գործողություններ սկսելու մասին, դա միայն ժամանակի խնդիր էր։ Բացի այդ, Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո օդային ռմբակոծությունները Սիրիայի ու Իրաքի քրդաբնակ շրջաններում սպասելի էին, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր եղան։
44-օրյա պատերազմի ավարտից քսան օր հետո՝ 2020-ի նոյեմբերի 29-ին, Նիկոլ Փաշինյանը որոշել էր «ետ գնալ» և պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ չլիներ այնպես, ինչպես եղավ:
Պատմական քադտեզպերով ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Ուտիքը՝ Գանձակի շրջանով Ադրբեջանի հետ կապ չունի։
Ավելի վաղ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիայի հետ եռակողմ հուշագիր էին ստորագրել, որով խոստացել էին օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, քննարկել քուրդ ընդդիմադիրների արտահանձնումը, որոնց Թուրքիան ահաբեկիչ է համարում, ինչպես նաև վերացնել զենքի մատակարարման արգելքը:
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին:
Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու համար:
Կրակը դեռ չի հաջողվել մարել:
Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում մկնդեղի պարունակություն: Նոյեմբերի 28-ին այդ մասին հայտնել է Սահակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը: «Մենք առայժմ չենք ստացել եղունգների անալիզների պատասխանները, դրանք կգան այսօր, բայց հեռախոսով պարզվել Է, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ (թունավոր) նյութ՝ […]
Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությունն էր տարածել ադրբեջանական կողմի հրադադարի հերթական խախտման մասին, իսկ Արցախի ՊԲ-ն՝ հերթական հերքումը Բաքվից հնչող այն ապատեղեկատվության վերաբերյալ, թե «ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր առաջարկելու մասին, այդ թվում՝ առաքելության ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։
Վրաստանի Խաշուրիի մունիցիպալիտետի մենաստաններից մեկում միանձնուհու են բռնաբարել: Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, Ցխրամուխիի մենաստանում՝ հարձակման ժամանակ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար:
Ռիքերը նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահն է, բայց նրա պաշտոնի այս մասն Ադրբեջանում անտեսում են՝ դրանով իսկ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ-ի «չկայացածությունը»։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնափոխադրումները հունվարից հոկտեմբեր ամիսներին կազմել է 540 հազար տոննա, Trend գործայակությանը հայտնել է Ադրբեջանի երթուղիների խորհրդի նախագահ Ռովշան Ռուստամովը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանի քրեական օրենսգրքով հաստատված` մարդուն առևանգելու դեմ պատիժների պարագայում անգամ, այնուամենայնիվ, լինում են կնոջ կամքին հակառակ կամ կամոք առևանգելու դեպքեր, ինչն ավանդաբար «աղջիկ փախցնելու» պրոցես են անվանում։ «Հետևաբար, եթե մարդուն առևանգում ես ամուսնանալու նպատակով, ուրեմն` արդարացվա՞ծ ես» հարցին մարդու իրավունքների պաշտպաններն արձագանքում են այսպես․ «Միանշանակ` ո՛չ»։