Ճապոնացի երկրաշարժագետի նախազգուշացումը՝ Թուրքիային
Երկրաշարժի ճապոնացի մասնագետ Յոշինորի Մորիվակին նշել է, որ Թուրքիայում խոշոր երկրաշարժեր տեղի կունենան։ Ըստ նրա՝ ստորգետնյա ցնցումներ կլինեն հյուսիսանատոլիական սալի գծով անցնող քաղաքներում, վտանգի տակ են Թուրքիայի 32 նահանգների բնակավայրեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մորիվակին շեշտել է, որ Թուրքիան պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի։
«Արևելյան անատոլիական սալային գիծը շուտվանից կուտակված էներգիան արտանետում է, ինչը պատճառ է դառնում արևմտյան սալային գծերի ակտիվացման համար։ Այս իրավիճակը պատճառ դարձավ Ադանայի երկրաշարժի և Կիպրոս տանող սալային գծերը կարող են մեծացնել երկրաշարժերի վտանգը Միջերկրական ծովում»։
Երկրաշարժի մասնագետն ասել է, որ Թուրքիայի սալային գծերը սկսել են մեկը մյուսին ճնշել, և դրա հետևանքով երկրաշարժեր են տեղի ունենում նույնիսկ այնպիսի քաղաքներում, որտեղ նախկինում երկրաշարժեր չեն եղել։ Ըստ նրա՝ սալային գծերը գործում են դոմինոյի էֆեկտով, երբ մեկը շարժվում է, մյուսները ևս ակտիվանում են։
Մորիվակին նշել է, որ հիշյալ սալային գիծն աշխարհի ամենաարագ և ակտիվ սալային գծերից մեկն է, և ավելացրել է, որ Իզմիրի, Բալըքեսիրի, Մանիսայի, Մուղլայի, Այդընի, Դենիզլիի, Բուրսայի, Բիլեջիկի, Յալովայի, Սաքարիայի, Հաթայի, Ամասիայի, Չանաքքալեի, Էրզինջանի, Թունջելիի, Բինգյոլի, Մուշի, Հաքքարիի, Օսմանիեի բնակիչները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն: