Ադրբեջանը ոչնչացրել է Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի, հուշարձանը
                                    Բաքուն շարունակում է ոչնչացնել Արցախի՝ անկախության շրջանի հուշարձանները։ Այս մասին տեղեկացնում են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից։
«Վանդալիզմի հերթական դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակում։ «Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի կիսանդրու ոչնչացման տեղեկատվությունը շրջանառվեց ադրբեջանական թելեգրամյան ալիքի միջոցով՝ ամիսներ առաջ»,- հայտնում են հիմնադրամից։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    