Բաթումիում հորդառատ անձրևների հետևանքով փողոցներ են հեղեղվել

Բաթումիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել են փողոցները, ինչպես նաև մի քանի բնակելի տների նկուղները։ Այս տեղեկությունը տարածել է Բաթումիի քաղաքապետարանը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տրանսպորտի երթևեկությունը նույնպես խաթարվել է։

«Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանին դեպքի վայրում է։ Աշխատանքներ են տարվում արտակարգ ռեժիմով, ինտենսիվ մաքրվում են դեպի ծով տանող ջրանցքները։ Այս փուլում իրավիճակը կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031