Թուրքիայում 11 մարդ է ձերբակալվել կիբեռլրտեսության կասկածանքով

Թուրքիայի հատուկ  ծառայությունները բացահայտել են կիբեռհանցագործների ցանց, որոնք հափշտակել են տարբեր երկրների հազարավոր մարդկանց անձնական տվյալներ և վաճառել դրանք, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությունների։ Ձերբակալված է 11 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ ըստ TRT Haber հեռուստաալիքի՝ գործողությունը համատեղ իրականացրել են հետախուզության ծառայությունը, ժանդարմերիան և Կիբեռհանցագործության դեմ պայքարի վարչությունը՝ Անկարայի դատախազության կողմից քրեական գործի հետաքննության շրջանակներում։

Կասկածյալները ձերբակալվել են  երկարատև հսկողությունից հետո։ Գործողության արդյունքում ստացված տվյալներն ուսումնասիրվում են հետախուզական ծառայությունների կողմից, կայքերը, որոնցից նրանց օգտվել են, արգելափակված են։

Հանցագործների ազգային պատկանելությունը չեն հայտնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031