Չե՞ն տեսնում կամ չե՞ն գիտակցում այս ամենը Վաշինգտոնում. Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. ««Ամերիկայի «արյունոտ ձեռքերը» Զանգեզուրում. Բայդենն այստեղի՞ց է նոր պատերազմ հայտարարում Ռուսաստանի դեմ»,- սա ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության գլխավոր թողարկման վերնագիրն է։
Ռեպորտաժում կեղծ հրապարակումներ են տարածվում այն մասին, թե իբր ԱՄՆ-ն Սյունիքում ռազմաբազա է ստեղծում։ Քարոզչական ամբողջ նյութը հենց ԱՄՆ-ին է դասում պատասխանատու տարածաշրջանում հետագա լարման համար։
Չե՞ն տեսնում կամ չե՞ն գիտակցում այս ամենը Վաշինգտոնում։ Վստահ եմ, որ տեսնում են, բայց գիտակցում են ամբողջ վտանգը, չեմ կարող ասել․․․ Ես դեռևս նման գիտակցությունից բխող որևէ արձագանք չեմ նկատել»։