
Սաակաշվիլին 2008-ին պատերազմը սկսել է դրսի հրահանգով. «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանի հետ պատերազմ է սկսել 2008 թվականի օգոստոսին դրսի հրահանգով, ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ։ Այս մասին գրում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Սակայն փաստ է, որ 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անկայունության, այլ դրսի հրահանգների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին», – ասվում է հրապարակման մեջ։
Կուսակցությունը կոչ է արել կազմակերպել հրապարակային իրավական գործընթաց՝ հաստատելու երկարաժամկետ խաղաղություն և որ հասարակությունն իմանա, թե ով է իրականացրել երկրի և ժողովրդի դեմ դավաճանական հանցագործությունը: