168․am-ն այս համատեքստում միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանից հետաքրքրվեց՝ այս հայտարարարությունը նոր էսկալացիայի նախերգա՞նք էր, թե՞ ուղղակի սպառնալիք՝ նոր զիջումներ պարտադրելու համար։
Այս քաղաքական բանտարկյալները մեղադրվում են շինծու հանցագործությունների մեջ, զրկված են պատշաճ իրավական պաշտպանությունից և ենթարկվում են մեղադրական եզրակացությունների՝ գրված անհասանելի լեզվով՝ առանց համապատասխան թարգմանչական ծառայությունների: Հարկադրանքի, վատ վերաբերմունքի և պատշաճ դատավարության խախտումների մասին հաղորդումներն ավելի են ընդգծում այս դատավարությունների անօրինականությունը:
Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ դա կբխի ընդհանուր շահերից: Այս մասին գրում է Anadolu-ն:
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) նրան ձերբակալել էր մարտի 5-ին՝ վրաց-հայկական սահմանը «ապօրինի» հատելու հարցում Գիորգի Բաչիաշվիլիին «օգնելու» մեղադրանքով։
«Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում ապրող արևմտամոլների կարծիքները, թե Եվրոպան գալու է ու փրկի մեզ ադրբեջանական սպառնալիքից, դատարակ խոսքեր էին և ուղղակի քաղաքական տգիտություն. քանի դեռ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը հանում է ռուսական ազդեցության ոլորտից ու տանում դեպի Անկարա կամ Բրյուսել, ապա պետք չէ լավ բան սպասել»,- ընդգծեց Շարմազանովը։
Ալիևի ոտքերը գետնից կտրվել են, կարող ենք դիմադրել, եթե ունենանք ազգային իշխանություն
ՀՀ իշխանություններն անգործություն են դրսևորում և բացասական ազդեցություն ունենում Բաքվի բանտերում պահվող գերիների վերադարձի մասով։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները քայլեր անում են Բաքվում պահվող գերիներին հայրենիք վերադարձնելու մասով։
Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա յոթը մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես:
Այսօր մարտի 5-ն է: Ես ուզում են ձեզ երկու խոսք ասել որպես Ռուբեն Վարդանյան, այնպիսին, ինչպես ես կամ՝ ոգով հայ, ռուսերեն մտածող ու խոսող: Աշխարհի մարդ, երջանիկ իմ կնոջ հետ միասին, բոլորին սիրող, ինքնակրթվող և հավատով առ Աստված:
Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը:
Ադրբեջանը նրանց ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել։
Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը մարտի սկզբին հետազոտություն է անցկացրել և հրապարակել, թե որոնք են Թուրքիայի ամենակարևոր օրակարագային հացերը։ Հարցմանը մասնակցել է 1067 անձ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական ու իրավական պետություն, Նիկոլ Փաշինյանն իր այդ ելույթից հետո կվերադառնար ոչ թե Կառավարության շենք կամ կառավարական կեցավայր, այլ կհայտնվեր ԱԳՆ-ի անմիջապես հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազությունում՝ իր իսկ առաջարկած հայեցակարգի տրամաբանությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Բացի Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանից, ցուցմունք են տվել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը,Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Ալավերդյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը:
«Կարծում եմ՝ հայկական կողմը որոշ փոփոխություններ գուցե մտցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, թերևս, մեղմելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել էին հայ-ռուսական հարաբերությունները։ Ըստ իս, շեշտը կդրվի տնտեսական համագործակցության վրա՝ պահպանելով քաղաքական համագործակցության այնքան մակարդակ, որպեսզի տնտեսական բաղադրիչը հնարավոր լինի պահպանել։ ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունն էլ պայմանավորված է լինելու Արևմուտքում տեղի ունեցող խմորումներով և փոփոխություններով»։
«Այս Կառավարությունն ունի գործարարների նկատմամբ տոտալ վերահսկողության սահմանման, գործարարներին մահակի տակ պահելու և Հայաստանի ապամոնտաժման ծրագիր. այդ դեպքում Հայաստանը որպես պետություն՝ գոյություն չի ունենա և չի լինի նաև՝ որպես պահանջատեր։ Էլ ի՞նչ անի Փաշինյանը, որ հասկանաք՝ հանձնում է Հայաստանը. նա բացել է երկրի դարպասները թշնամու առաջ, երկրի ներսում կոտրել ժողովրդի դիմադրողականության ոգին, հիմա էլ այնպիսի մահակներ է ստեղծում, որ կարողանա երբ ուզի՝ հարվածի»:
«Ընդդիմությունը պետք է նախ՝ միասնական լինի, երկրորդ՝ նոր ձևավորվող աշխարհակարգին համահունչ ծրագրեր և քաղաքականություն որդեգրի: Հայաստանն այսօր գտնվում է անվտանգային վակուումի մեջ: Ընդդիմության գործը պետք է լինի անվտանգային համակարգի ձևավորումը և կազմակերպումը»:
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) համանախագահներ Թյուլայ Հաթիմօղուլլարը և Թունջեր Բաքըրհանը Թուրքիայի խորհրդարանում պատասխանել են լրագրողների հարցերին:
Հունվարի 23-ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել էր իր առաջին հրապարակային զեկույցը, որը Հայաստանի Հանրապետության 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է՝ հիմնված 2023-2024թթ. զարգացումների և սեփական գնահատականի վրա։
Փետրվարի 27-ին հրապարակվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։ Նա իր կուսակիցներին և կողմնակիցներին կոչ էր արել զենքերը վայր դնելու և լուծարել կուսակցությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներն անդրադարձել են Ուկրաինա խաղաղապահ առաքելության շրջանակներում թուրքական զորքեր տեղակայելու մասին պնդումներին՝ նշելով, որ նման առաքելություն հայեցակարգային մակարդակով սահմանված չէ:
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը, ինչի մասին մարտի 5-ին հայտարարել էր Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը։
Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը հաստատել է իր մասնակցությունը Արցախի ազատագրական պայքարին։ Այս մասին տեղեկացնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ սերտ հարաբերություններ ունեցող գործընկեր երկրները սովորաբար տարեսկզբին իրականացնում են բարձրաստիճան շփումներ և քաղաքականության որոշակի համաձայնեցումներ ձեռք բերում տարվա կտրվածքով։
«Նիկոլ Փաշինյանն իր կառավարման տարիներին այնպիսի դավաճանություններ է կատարել, և ցանկացած անձի խոսք, որը կարող է վնասել իր իշխանությունը մեկ օր ավելի պահելուն, ջանք չի խնայի այդ խոսքը լռեցնելու համար։ Հետևաբար, իրենց համար ապահով ու նորմալ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում»։
Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։
Վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանը վերսկսել է հանրային տիրաժավորում տալ «խաղաղության պայմանագրի» մասին դիսկուրսին, իսկ նախօրեին էլ Ալեն Սիմոնյանը սփոյլ արեց, թե՝ «առաջիկա օրերին լավ լուրի սպասեք», և ոչինչ չորոշակիացրեց։
Կապ չեմ տեսնում ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու և Բաքվի դեմ միջազգային դատերից հրաժարվելու միջև. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ Եղիշե Կիրակոսյանի հեռացումը կապ ունի՞ Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու հետ:
Հայրենասեր հայերին պետք է, որպեսզի պարոն Վարդանյանը ողջ ու առողջ վերադառնա Բաքվից, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։