Բաքվում հերթական «դատական նիստն» է տեղի ունեցել

Հերթական «դատական նիստն» է տեղի է ունեցել Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացի Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանից, ցուցմունք են տվել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը,Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Ալավերդյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 10-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31