
Այդ մարդկանց Բաքվում տանջամահ են անում. եթե վարչապետի աթոռին նստածից չպետք է լինի պահանջ, բա ումի՞ց պետք է լինի. Մամիջանյան
Հայրենասեր հայերին պետք է, որպեսզի պարոն Վարդանյանը ողջ ու առողջ վերադառնա Բաքվից, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մեզ բոլորիս՝ հայերիս անհրաժեշտ է, որպեսզի Ռուբեն Վարդանյանը և մյուս տղաները առողջ ու անվտանգ վերադառնան հայրենիք։ Այդ մարդկանց տանջամահ են անում։ Եթե վարչապետի աթոռին նստածից չպետք է լինի պահանջ, բա ումի՞ց պետք է լինի։ Այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են։ Ոնց ուզում են՝ թող բերեն։ Դա իրենց խնդիրն է։ Ընդդիմությունն այդ մասով այն բոլոր լծակները, որոնք ունի, կիրառում է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։