«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ» ծավալուն աշխատանքը, որում ուսումնասիրվել է հայատյացության, հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դրսևորումները Ադրբեջանի կյանքի տարբեր ոլորտներում։ Աշխատանքն այս պահին հասանելի է միայն ռուսերեն տարբերակով։
Վերջին օրերին բազմաթիվ մեկնաբանություններ են արվել ԵՎՐՈ-2024-ի ընտրական D խմբի առաջին խաղի՝ Հայաստան-Թուրքիա մրցապայքարի վերաբերյալ, որը կկայանա մարտի 25-ին Երևանում։
Հայաստանն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
Նախաձեռնությունը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով միջազգային հանրության ներգրավածությունը բացարձակ անհրաժեշտություն է։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու համար Հայաստանն անհրաժեշտ է համարում միջազգային հանրության ակտիվ ներգրավվածությունը և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը։
Այն որ Ադրբեջանը շատ ակտիվ իր հանրությանը նախապատրաստում է պատրազմի շատ եմ խոսել ու գրել:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումների ընթացքում։
Վերջին ժամերի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, խոսելով հարավկովկասյան զարգացումների մասին, մի շարք առանցքային հայտարարություններ է արել։
«Արցախում շատ վատ իրավիճակ է, հաշվի առնելով, որ այս օրերին Արցախում սպեկուլյացիան է առաջ գալիս, այսինքն՝ գների աճ է նկատվում: Դա շատ վատ տենդենց է: Եթե իշխանությունները տեղյակ չեն՝ ինչից է, ինչ ճանապարհներով են այդ թանկ ապրանքները մտնում Արցախ, ապա նրանք չեն տիրապետում իրավիճակին: Եթե նրանք տեղյակ են և կրավորական կեցվածք ընդունելով՝ չեն փորձում այս ամենի դեմն առնել, ապա սա թույլ է տալիս մտածել, որ իշխանությունների հովանու ներքո մարդիկ գերշահույթներ են ստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Ամփոփելով նշեմ, որ չնայած բոլոր ռիսկերին և իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար:
Օրերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա, ասել էր, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։
1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են խմելու ջրի պաշարների պակասության խնդրին։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ ասել է Թուրքիայի «Dokuz Eylul» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ազիզե Այոլը։
«Ինձ մարդիկ գրեցին, որ իրենք տեղյակ չեն եղել, բայց իրենց անունները այդ հայտարարության տակ հայտնվել են։ Այս հայտարարությունը ես համարում եմ արտաքին կառավարման հետևանք»,- ասաց Ավագյանը՝ կոչ անելով այդ ամենով հանդերձ՝ խմբերի չբաժանել Հայաստանում և Արցախում փախստականների խնդրով զբաղվողներին, որովհետև բոլորին միավորողը նույն խնդիրն է։
Colliers առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն, 2023 թվականի փետրվարին բնակելի շենքերի բնակարանների վաճառքի միջին գինը կազմել է 13 տոկոս:
Ըստ քաղաքական գործչի, «տեխնիկական տեսանկյունից» առավել զարգացած է հենց իրանառուսական ֆինանսական ենթակառուցվածքը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։
Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ ամերիկյան կողմի լավատեսությունը դրական է, սակայն պետք է նաև նշել, որ ամերիկյան կողմը, որպես առանձին միջնորդ, այս հակամարտությունում նոր է և նոր է սկսում առնչվել այս մարտահրավերին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 29-ին Մոսկվայում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանի հետ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վերջին օրերին տարածաշրջանային քաղաքական կաթսան եռում է. Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական գրոհ է սկսել Հայաստանի ու Արցախի դեմ, որին առավելապես արձագանքում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ պաշտոնական խողովակներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող տելեգրամյան ալիքների միջոցով:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ անդրադարձավ ՀՀ-ում ՀԱՊԿ հնարավոր առաքելության տեղակայման մասին թեմային:
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը չի բացառում Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումը:
Զախարովան ասել է, որ հարկավոր է մեկնաբանել արդեն տեղի ունեցած իրադարձությունները, իսկ այժմ մեկնաբանելու ոչինչ չկա:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն ապօրինաբար շրջափակել է այս պահին 120 հազար բնակիչ ունեցող Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը:
ԵԽԽՎ-ի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը նաև վկայակոչում է այս հարցին առնչվող միջազգային այլ հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության կապակցությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, թե շուտով Հայաստանն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության, և այդ համատեքստում պատասխանեց հետևյալ հարցին, թե արդյո՞ք գերտերությունները Հայաստանի վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի հնարավորինս շուտ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով օրերս օկուպացված Թալիշ գյուղից Բաքվի բռնապետի հայտարարությանը, ասաց, որ այդ ելույթից կարելի է 1 հիմնական ուղերձ դուրս բերել:
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց հայ ժողովրդին և միջազգային հանրությանը:
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը: