Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրաքցի գործարար Վալիդ ալ-Սամարայի (ալ-Սամարայի) գլխավորած նավագնացության ընկերությունների և նավերի ցանցի նկատմամբ՝ իրաքյան նավթի անվան տակ իրանական նավթի մաքսանենգության համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին․
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն այն կարծիքին է, որ Ալիևն ասում է այն, ինչ կա, իսկ Հայաստանի իշխանություններն իրենց քարոզիչներով փորձում են ուրիշ անվան տակ «Զանգեզուրի միջանցք»-ի հանձնումը վաճառել հասարակությանը:
«Նիկոլին հանել, հանել, հանել…,- հայկական Արցախի էջը վերաբացելու հնարավորությունների մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը և հավելեց,- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե դուրներդ չի գալիս, հեղափոխություն արեք, որովհետև գիտի՝ ինքը զորք ունի, գիտի՝ ոստիկանություն ունի, զոմբիների բանակ ունի։ Բայց եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, ապա պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի։ Էդ քանի հազար տարի էդ ժողովուրդը մնաց, դոնորի նման մնաց․ հիմա չկա։ Արցախի կորուստը հավիտյանս հավիտենից խարան է մնալու դրանց ճակատին»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել Հարավային Կովկասում շուտով խաղաղության հաստատվելու վերաբերյալ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն է։
Եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, Իրանին հայտնել են, որ պատրաստ են հետաձգել Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, եթե Թեհրանը համաձայնի ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։
Սեպտեմբերի 1-ին Թիենծին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը:
«Մենք պետք է դիմադրենք ու պայքարենք, որ Արցախը նորից հայությանը վերադարձվի։ Բայց այդ պայքարը պիտի լինի համայն հայության կողմից. Պայքար ոչ միայն՝ արցախցիների վերադարձի համար, այլև՝ Արցախը հայությանը վերադարձնելու համար»,- նշեց նա։
Եթե խաղաղություն է, ինչո՞ւ են Բաքվում դատվում մեր հայրենակիցները. Մետաքսե Հակոբյան
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Ազատության հրապարակ Միասնության հավաքին եկած ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ մեր բանակն առկա ուժերով ի վիճակի է եղել դիմակայել 2020 թվականի 44-օրյա պատերազմին, իսկ թե արդյո՞ք այսօր ի վիճակի է, տեղյակ չէ:
Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է. 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին:
Պեկինը հարգում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու՝ Իրանի իրավունքը և աջակցում է Իրանին պետական ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Իրանի բանակցությունների վերջին երկու փուլերը վերջնական արդյունք չեն տվել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում։
«Զանգեզուրի միջանցքը» շարժման մեջ կդնի տարածաշրջանի ցամաքային և երկաթուղային ճանապարհները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, ըստ նրա՝ Անկարան դա ասում է զինված բախումների «առաջին օրվանից»։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը շեշտեց, որ արցախցիների վերադարձի իրավունքից չպետք է խոսել ինքնորոշման իրավունքի հաշվին:
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովի համար զարմանալի չէ, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի կողմից նախաստորագրված «Խաղաղության պայմանագրի» փաստաթղթում որևէ կետ չկա՝ ինչպես Բաքվում պահվող հայ գերիների, պատանդների, այնպես էլ՝ Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ու արցախահայերի՝ Արցախ վերադառնալու մասին։
«Սյունիքի ինքնապաշտպանությունը՝ ի հեճուկս բոլոր դերակատարների ծրագրերի, կազմակերպել է Գարեգին Նժդեհը, դա պատմական փաստ է, որը փոխել հնարավոր չէ։ Բայց քանի որ «խաղաղություն» է հաստատված, ՀՀ իշխանությունները անպատասխան են թողնում Ալիևի թե՛ ատելության խոսքը, թե՛ պատմական՝ ոչ պատահական, վտանգավոր խեղաթյուրումները․․․»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ ամուր բռնել է իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի ձեռքը և նույնիսկ թևը։
Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թ․ սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։
«Այո՛, զենքերը կարող են առայժմ լռել, բայց արդյո՞ք սրտերն ապաքինվել են, վերքերը փակվել են, բռնի տեղահանվածները վերադարձել են տուն։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում, և ոչ թե պարզապես դադար, ապա պետք է ավելի խորը զննենք»,- մանրամասնել է նա։
Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է ԵԱՀՄ Մինսկի խմբի լուծարման մասին նախօրեին կայացված որոշումը։
«Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով այս խորհրդաժողովը ինքնին արձանագրում է մի պարզ, բայց անժխտելի ճշմարտություն՝ Արցախի հարցը փակված չէ, և չի կարող փակված համարվել, քանի դեռ արցախահայությունը զրկված է իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից։
Իր հերթին, Թուրքիայի նախագահը հաստատել է, որ Անկարան շարունակական խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ խաղաղությունը ամրապնդելու համար։
Մենք վստահ ենք՝ ԱՄՆ-ն Հայաստան չի գալու՝ անվտանգություն ապահովելու համար, այլ գալիս է տարածաշրջանն ապակայունացնելու, հետագայում նաև Իրանին, Ռուսաստանին, ավելի ուշ՝ Չինաստանին վնաս հասցնելու համար։ ԱՄՆ-ը փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Հայաստանում մարդիկ իրար դեմ դուրս գան:
Ինձ ասել են, որ՝ մենք դուրս չենք գա, մինչև վերջին արցախցին, հայը դուրս չգա Արցախից, գաղտնիք չկա, սա է՝ իրենք մնացել են ու վերջում գերեվարվել են։ Հիմա եթե արցախցի չկար Արցախում, մնացել էին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ադրբեջանցիներն իրենց բռնել-տարել են։
«Արցախի կանչ» հուշահամալիրը դառնալու է սրբավայր ոչ միայն արցախցիների, այլև բոլոր հայերի համար։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուշակոթողի բացման արարողության ժամանակ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Վստահ է, որ հուշահամալիր կայցելեն ոչ միայն հիշատակի տարբեր օրերին, այլև տոներին, անգամ՝ հարսանիքների ժամանակ։