Թուրքիայի ու աֆրիկյան երկրների հարաբերությունները տարեցտարի զարգանում են։ Գործընկերային քաղաքականության շնորհիվ առաջընթաց է գրանցվել առևտրի, պաշտպանության, մշակույթի ու բազամթիվ այլ ոլորտներում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանն է։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից հետո նրա արևմտյան հարևան, ՆԱՏՕ-ի անդամ և պատմական մրցակից Թուրքիան ցույց տվեց խաղաղասիրության և խաղաղապահության հրաշքներ:
Դիվանագետի խոսքով՝ Թրամփի հայտարարությունը հերթական վկայությունն է այն բանի, որ «Փաշինյանի գործերը լավ չեն այս ընտրություններում», և փորձում են նմանատիպ հայտարարություններով պահպանել նրա իշխանությունը Հայաստանում՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից։
Ո՞ւմ դեմ են ուղղվելու զորահանդեսի զենքերը
«Հայաստանի կառավարությունը շուտով կսկսի դեպի Թուրքիա և Ադրբեջան երկաթուղային ուղիների վերակառուցումը՝ առանց Ռուսաստանի օգնության»,- օրերս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ակտիվ փուլում:
Առանձնակի ուշադրություն է դարձվել Եվրասիական և Եվրոպական միությունների հետ Հայաստանի հարաբերություններին, երկրի արտաքին քաղաքական կուրսի հետ կապված հնարավոր ռիսկերին ու հեռանկարներին:
Մայիսի 28-ի զորահանդեսի ռազմատեխնիկական մասին 168.am-ն առաջիկայում մասնագիտական անդրադարձ կանի: Կոնկրետ դեպքում նշված ռազմական-քաղաքական միջոցառման համատեքստում ընդդիմադիր շրջանակների կողմից հնչեցված մի դիտարկման անդրադառնանք, որ «Իսկանդեր» համակարգին համարժեք կամ մոտ այլ միավոր չկար:
Թուրքիային պատկանող չորաբեռնատար նավը մայիսի 28-ին Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագծի տեքստը վերջին օրերին փոփոխություններ է կրել և դեռևս համաձայնեցված չէ։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում կրել է հարյուր միլիարդավոր դոլարների վնաս, ուստի փոխհատուցման հարցն առաջնային է։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին։
Թեհրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության միջոցով, այլ մարտի դաշտում հրթիռների օգնությամբ, քանի որ համաձայնագրից հնարավոր է շահել միայն պատերազմի պատրաստ լինելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Որպեսզի Ալիևի թեկնածուն չմնա իշխանության, և իրենք այլևս չկարողանան միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պետք է հունիսի 7-ին գնալ ընտրության:
Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում անվտանգության վերաբերյալ մնում է պարզ, հետևողական և առանց որևէ երկիմաստության: ISNA-ի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից աջակցվող TRIPP նախագծին։
Նախարարների և Իրանի ԿԲ ղեկավարի հետ խորհրդակցությունից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցուցումներ է տվել այլընտրանքային առևտրային միջանցքների զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանից, և կոչ է արել արագացնել բոլոր համապատասխան համաձայնագրերի իրագործումը:
Իրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն խիստ կասկածամտությամբ է վերաբերվում Ամերիկայի չարամիտ մտադրություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, փոխանցում է «Իրանն այսօր» տելեգրամ ալիքը։
ԱՄՆ-ի Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը գերազանցել են 95,2 մլրդ դոլարը, հայտնել է Iran War Cost Tracker պորտալը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել մի շարք իրավաբանական անձանց, ութ լցանավի և մեկ ֆիզիկական անձի նկատմամբ, որոնք, ինչպես նշվել է, կապված են նավթի՝ Իրանի շահերից բխող մատակարարումների հետ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցներ է ունեցել Մալայզիայի և Պակիստանի վարչապետների հետ։ Այս մասին Փեզեշքիանը հայտնել է X-ի գրառման մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարար հայտարարել է, թե խոսել է Օմանի դեսպանի հետ, որը վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցով նավերից տուրքեր գանձելու նպատակ Օմանը չունի:
Օմանի ծոցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը ներկայումս «կրիտիկական»-ից իջել է մինչև «բարձր»՝ ռազմածովային ակտիվության ընդլայնման և կարգավորման միջոցառումների ֆոնին, հայտնել է Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Հորմուզի նեղուցի «լիակատար վերաբացումից» բացի, Իրանը համաձայնել է «շատ այլ զիջումների» գնալ, հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Սթիվեն Միլլերը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ զիջումների մասին է խոսքը, միայն նշել է, որ դրանք «կբացահայտվեն առաջիկայում»։
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի համար շահավետ համաձայնագիր կնքելու անհնարինությունը կարող է հրահրել ռազմական գործողությունների սկիզբը։
ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության պայմանավորվածությունների, բայց շատ մոտ են դրան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացիկ փուլում Իսլամական Հանրապետությունից միջուկային նյութերի արտահանման հարցը չի քննարկվում։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի-Քանին։
Իրանի պետական հեռուստատեսության պնդումը, թե Իրանը Պարսից ծոցի վրա՝ Բուշեհր նահանգի մերձակայքում, խոցել է ամերիկյան կործանիչ, «կեղծ է», ուրբաթ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Մի շարք ամերիկյան և միջազգային ԶԼՄ-ներ գրում են, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը գործող հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնություն են ձեռք բերել, և որ այն այժմ սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջնական հաստատմանը։
Ազգային միասնության և հասարակական համախմբվածության պահպանումը Իրանի Իսլամական Հանրապետության համար հիմնական առաջնահերթություն է, և ցանկացած ներքին տարաձայնություն չպետք է հանգեցնի պառակտման։
Բոլորին է հայտնի ամերիկյան դիրքորոշումը այս իշխանությունների նկատմամբ, և դրա մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը՝ նույնիսկ ամենաբարձր մակարդակում որևէ բան չի փոխում։