Ցավոք, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ, որտեղ Արցախը համարվում էր թոկ Հայաստանի վզին․ Սամվել Շահրամանյան

«Արցախի կանչ» հուշահամալիրը դառնալու է սրբավայր ոչ միայն արցախցիների, այլև բոլոր հայերի համար։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուշակոթողի բացման արարողության ժամանակ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Վստահ է, որ հուշահամալիր կայցելեն ոչ միայն հիշատակի տարբեր օրերին, այլև տոներին, անգամ՝ հարսանիքների ժամանակ։

Նա շեշտեց՝ դժվար է խոսել մի վայրում, որտեղ հանգչում են հերոսներ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Հայաստանի և Արցախի Հանրապետություններ ունենալու համար։

«Ցավոք, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ։ Իրականությունն այն է, որ Արցախը համարվում էր թոկ ՀՀ վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանային հնարավորություն Հայաստանի անկախություն, ինքնիշխանությունը պահպանելու համար»,- ասաց Շահրամանյանը։

Ընդգծեց՝ «Եռաբլուրում» հանգչող հերոսներից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի, սակայն այսօր հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում։

Կարդացեք նաև

Ամփոփելով իր խոսքը՝ Արցախի նախագահն ընդգծեց, որ միշտ պետք է մտքում պահել Արցախ վերադառնալու հավաքական երազանքը, ու այն մի օր իրականություն է դառնալու։

Տեսանյութեր

Լրահոս