Իրանը հայտարարել է, որ չի հրաժարվել միջուկային ծրագրի բանակցություններից, սակայն ԱՄՆ-ն անընդունելի պայմաններ է առաջադրում

Իրանում հայտարարել են, որ լիովին չեն հրաժարվել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու գաղափարից, սակայն Վաշինգտոնն անընդունելի պայմաններ է առաջադրում։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ճանապարհը դեռ փակ չէ, սակայն ամերիկացիները միայն բանավոր են կողմ արտահայտվում բանակցություններին և միևնույն ժամանակ չեն նստում սեղանի շուրջ՝ դրանում անհիմն մեղադրելով Իրանին», – գրել է նա X-ում՝ նշելով, որ Իրանը կողմ է կառուցողական երկխոսությանը։

Նրա խոսքով՝ սահմանելով անհնարին նպատակներ, ինչպիսիք են՝ հրթիռային ծրագրի սահմանափակումները, ԱՄՆ-ն հող է հարթում բանակցությունների անարդյունք ավարտի համար։

Տեսանյութեր

Լրահոս