Եվրոպական միության (ԵՄ) հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների ներկայացրած վիզայի դիմումներին ամենադրականն արձագանքել է Պորտուգալիան։ Այս երկիրը հաստատել է Թուրքիայից ստացված դիմումների 96.5%-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համարը՝ Նարեկ Կարապետյանն է։
Ֆրանսիական «Le Monde» օրաթերթում հոդված է հրապարակվել Թուրքիայի՝ աֆրիկյան երկրների հետ զարգացող հարաբերությունների մասին։ Մասնավորապես անդրադարձել է Թուրքիա-Մալի հարաբերություններին ու նշել է, որ Անկարան դառնում է ազդեցիկ և ռազմավարական գործընկեր Արևմտյան Աֆրիկայի երկրում։
Չնայած Մոսկվան կոշտացրել է հռետորաբանությունը պաշտոնական Երևանի նկատմամբ, զուգահեռաբար տնտեսական սահմանափակումներ կիրառելով, Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասի «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կանցկացվի Բաքվում կամ Երևանում: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ինչպես հասկանում ենք, այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է նա։
Ռուսաստանը Իրանին զենք չի մատակարարել, Թեհրանն այդ մասին չի խնդրել։ Ա Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, վարչախմբի կողմից տոտալ կեղծիքների կիրառումը, հայ ժողովրդին վախի, սարսափի, ահաբեկման մեջ պահելու շարունակական մոլուցքը, Փաշինյանի՝ ամեն գնով վերարտադրվելու անհագ մղումը, նաև՝ ընդդիմության քայլերի արդյունավետությունն ու քվեարկության հնարավոր ելքերը։
Հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության «Հայաստանն ընտրում է» նախագծի շրջանակում քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների առաջին համարների միջև մեծ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է 3755 զինծառայող»:
Իրանի Ֆարս նահանգի հարավում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Tasnim-ը։
Ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ դեռևս մարդիկ կան, որոնք փնտրում են առաջնորդի, վիճում՝ ով և ինչպես պետք է կառավարի։
Ընդամենը մեկ օր է մնում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ լռության օրվան, որի ժամանակ կուսակցություններին և դաշինքներին արգելվում է քարոզչություն իրականացնել: Արգելքն ուժի մեջ կմտնի հունիսի 6-ին, այդ օրը ղեկավարներին ու ներկայացուցիչներին ընտրական սուբյեկտների չի կարելի անցկացնել հանդիպումներ համակիրների հետ, հրապարակել քարոզչական նյութեր լրատվամիջոցների և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հանդես գալ հեռուստատեսությամբ և ռադիոյով: Ընդ որում, պաստառները, որոնք արդեն տեղակայված են քաղաքների փողոցներում, կարող են մնալ, դրանց պարտադիր ապամոնտաժումն օրենքով նախատեսված չէ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Տոների կապակցությամբ նման միջոցառումներն ընդունված են Իրանի համար, սակայն սա երկրի նոր ղեկավարի կողմից համաներման վերաբերյալ որոշման հետ կապված առաջին հայտարարությունն է։
«Դուք հերթական ակցիան եք անում՝ ձերոնց աջակցելու համար, որովհետև այստեղ միջին մակարդակի տնտեսվարողները հաստատ չեն շահելու, սրա ձայնը կլսեք։ Անունն ինչ ուզում եք՝ դրեք, սա ես համարում եմ նախընտրական խոստում, որը մնացած խոստումների հետ չի կատարվելու։ Իմ իմացած տվյալներով՝ երեկ սկսել են վճարել աշնանացան ցորենի նախորդ տարվա սուբսիդավորման գումարները, այսքան լարվածության մեջ բերեցին ու ընտրություններից 1-2 օր առաջ գումար են փոխանցում»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Անկասկած, ինչպես 2021-ին, հիմա էլ գոյության պայքար է։ Կլինե՞նք մենք՝ որպես պետություն, Հայաստանը կլինի՞ քարտեզի վրա, կմնա՞, թե՞ չի մնա՝ հունիսի 7-ին այդ հարցն է որոշվելու։ 44-օրյա պատերազմից հետո վերընտրվեցին նրանք, ովքեր մեղավոր էին մեր այս ամբողջ ողբերգության համար։ Մենք ամեն օր ավելի ու ավելի ենք մոտենում վերջնակետին։ Ամեն օր թվում է, թե մենք արդեն իջել ենք հատակը, էլ տեղ չունենք, բայց արի ու տես, որ ամեն օր հատակի տակից մեկը թակում է, ու մենք նորից ենք իջնում ներքև։ Մենք մեծ արագությամբ գլորվում ենք անդունդը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը:
Ոչ մի խնդիր էլ չեն լուծել ու ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն շարունակեց մնալ իշխանության, այդ խնդիրներն ավելի են սրվելու։ Այսօր դեռ ընդամենը գյուղմթերքի իրացման շուկան է փակվելը։ Վաղը, երբ գազը թանկանա, ինչպե՞ս են դրա տակի դուրս գալու ջերմոցային տնտեսությունները։ Գյուղմթերքների ինքնարժեքը կտրուկ բարձրանալու է՝ իրացման նվազագույն հնարավորություններն էլ, որն այսօր որոշ շուկաներում ունի հայկական գյուղատնտեսության արտադրանքը, կորցնելու է։
Այսօր՝ հունիսի 5-ին, ավարտվում է 2026 թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրության նախընտրական քարոզարշավը։ 168TV-ն շարունակում է ուշադրությամբ հետևել քարոզարշավի շուրջ ձևավորված ընդհանուր իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին։ Թեմայի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։
Երեկ Կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց փոխհատուցում տալ այն անձանց, ովքեր այս ընթացքում չեն կարողանում իրենց լոլիկը, պղպեղը և ելակն արտահանել Հայաստանից։ Որոշումը, սակայն, վերաբերում է առաջիկա մեկ ամսվան, թե ինչ կլինի գալիք ամիսներին՝ Կառավարությունը որևէ լուծում չառաջարկեց։
Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են դատապարտել կամ գոնե տարանջատվել Ուկրաինայի նախագահի հայտարարություններից: Ընդհակառակը, վարչապետ Փաշինյանը հանդես եկավ բավական տարօրինակ մեկնաբանությամբ՝ հիշեցնելով, որ «Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ»: Այն փաստը, որ Հայաստանի վարչապետը հրաժարվել է մասնակցել Հաղթանակի շքերթին, այնուհետև մասնակցել Աստանայում կայանալիք 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովին («նախընտրական արձակուրդի» անհամոզիչ պատրվակով), միայն սրել է իրավիճակը:
«Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, եթե երկիրը որոշի շարունակել իր մերձեցումը Եվրամիության հետ։ Հետագա որոշումները, ի թիվս այլ բաների, կախված կլինեն Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքից»:
Եթե ընտրում եք Փաշինյանին ու նրա արբանյակ կուսակցություններին, դուք ստանձնում եք Հայաստանն այդ պատերազմին մասնակից դարձնելու պատասխանատվությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների ծրագիր, քանի դեռ ուժի մեջ են գործող օրենսդրական սահմանափակումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, պատասխանելով դեմոկրատ կոնգրեսական Դինա Տիտուսի հարցին, Ռուբիոն ասել է. «F-35 ինքնաթիռները չստանալու պատճառն այն է, որ նրանք ռուսներից […]
Թուրքական «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեպի Ալիջան-Մարգարա սահմանային անցակետ մուտքն ապահովող երթուղում սկսվել են ճանապարհաշինական աշխատանքներ։
«Ջրային ռեսուրսների պակասը լուրջ մտահոգություն է առաջացնում ոչ միայն Ադրբեջանում, այլև մեր ողջ տարածաշրջանում»,- Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ հրապարակած ուղերձում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ամերիկյան CNN-ի աղբյուրների համաձայն Իրանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելը առնվազն մի քանի տասնյակ իսրայելական զորք է տեղակայել Ադրբեջանում` Իրանի հետ հյուսիսային սահմանների երկայնքով: Դրանց թվում են իսրայելական հատուկ նշանակության զորքերի էլիտար ստորաբաժանումների ներկայացուցիչները և հետախույզներ: Այս մասին տեղեկանում ենք թյուրքագետ Վարուժան Գեղամյանի Տելեգրամ-ալիքից: Վարուժան Գեղամյանի կարծիքով, դրանք տեղակայվել են օկուպացված հայկական Արցախի տարածքում, […]
Լավրովը նաև հավելել է, որ «ցանկացած գյուղատնտեսական երկիր, որն ընդլայնման երկրորդ կամ երրորդ ալիքի ընթացքում միացել է ԵՄ-ին, կորցրել է իր գյուղատնտեսությունը, քանի որ ԵՄ-ն ունի «տերեր», որոնք ունեն իրենց սեփական գյուղատնտեսությունը, իրենց սեփական ֆերմերները և իրենց սեփական շահերը»։
«Թրամփի ուղու» նպատակներից մեկը ամերիկյան ռազմական և հետախուզական ներկայության ապահովումն է Իրանի սահմաններին»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) չի կարողացել ստուգումներ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտներում 2025-ի հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից այդ օբյեկտների վրա հարձակումներից ի վեր, ասվում է գաղտնի զեկույցում, որը տարածվել է ՄԱԿ-ի անդամ պետությունների շրջանում: Այն նաև հայտնվել է Associated Press լրատվական գործակալության տրամադրության տակ։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվում անվտանգության միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներովշ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ներքին գործերի նախարարների համաժողովի շրջանակում հանդիպել են Պակիստանի և Իրանի ներքին գործերի նախարարներ Մոհսին Նաքվին և Էսկանդար Մոմենը։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, «Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար ջերմանավերը Թուրքիայից Դոնի Ռոստով են շարժվել հացահատիկ բարձելու համար։ Յուրաքանչյուրին հարվածել է 4-ական ԱԹՍ։