Թուրքիայի «Ֆեներբահչե» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դիմել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարան» բողոքարկելով Թուրքիայում իր աշխատանքի ընթացքում ստացած կարգապահական պատիժները։
Ամռան ամրագրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8%-ով։ Նախընտրելի ուղղությունների ցանկում Թուրքիան շարունակում է գլխավորել ցանկը։
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Արա Սիմոնյանն է։
Հայաստանում վառելիքային ածխաջրածնային պաշարները չեն արդյունահանվում, իսկ դրանց սպառումն ապահովվում է ներմուծման հաշվին։ Էներգետիկ համագործակցության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլեր ձեռնարկվել են դեռևս Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ Սահակաշվիլիի օրոք ռուս-վրացական հարաբերությունների կտրուկ սրման խորապատկերին:
Մոտ 21,8 միլիարդ դոլար ունենալով իր հաշվին՝ Ահմադ Տակալոն փաստացի մտնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքը, սակայն նա արդեն գրեթե մեկ ամիս չի կարողանում հասանելիություն ստանալ իր միջոցներին։
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ընթացքում ցուցադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին (որոնք հիմնականում ձեռք են բերվել 2022-2025 թվականներին, չնայած կային նաև դրանից առաջ գնվածներ) տարբեր գնահատականներ եղան, և դրանցում շատ էին քաղաքական և ոչ մասնագիտական գնահատականները։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանը վերածվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև բացահայտ աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի։ Մոսկվան այս քարոզարշավի ընթացքում հատկապես օր օրի խստացնում է քաղաքական հռետորաբանությունը Երևանի՝ դեպի ԵՄ ինտեգրման քաղաքականության վերաբերյալ։ Ռուսաստանը տարբեր մակարդակներով հայտարարում է, որ «Հայաստանը չի կարող պարել երկու հարսանիքում»։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ այսօր ասել է, թե պետք է տեսնել՝ ով կհաղթի ընտրություններում, և հետո միայն միջոցներ ձեռնարկել, որոշել։
Թուրքիան իր մայրաքաղաքը, որը վերջին տարիներին ցնցվել է ահաբեկչական հարձակումներից, վերածում է իսկական ամրոցի՝ պաշտպանված հակահրթիռային պաշտպանությամբ և կործանիչներով՝ հաջորդ ամիս այնտեղ անցկացվելիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ։ Դրա մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կողմերն անդրադարձել են նաև Թեհրանի և Բաքվի միջև երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին։
«Ինչով էլ խաբեն՝ Եվրոպա և այլն, ամբողջը սուտ է, ոչ մի իրական բան չկա։ Այս ընտրապայքարում ներկապնակը բազմազան է, և յուրաքանչյուրը հնարավորություն ունի ընտրելու իր ուզածը։ Վե՛ր կացեք, գնացե՛ք, տանը նստելով՝ ի՞նչ պիտի ստացվի։ Ի՞նչ է նշանակում՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Քո ապրելու կենսատարածքն է ձեռքիցդ գնում, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը»,- ասաց Գուրգեն Խանջյանը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը մտահոգություններ ունի Թուրքիայի մարտական էլեկտրաինքնաթիռի՝ «HAVA SOJ»-ի հետ կապված։ Նշենք, որ նման ինքնաթիռներն աշխատում են էլեկտրաէներգիայով։
Ամերիկացիներն ու մասնավորապես ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (կամ գործակալությունը)՝ ԿՀՎ-ն, հենց այս պահին խաղեր են խաղում Հայաստանում և Հարավային Կովկասում։ Այսպիսի ուշագրավ հայտարարություն է արել ամերիկացի հեղինակավոր միջազգայնագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, միջազգային քաղաքականության վերլուծաբան Ջեֆրի Սաքսը՝ Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում խոսելով դեպի Արևելյան Եվրոպա և Հարավային Կովկասի տարածաշրջան ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմայի շուրջ։
Իրանը պնդում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իր բոլոր սառեցված արտասահմանյան ակտիվների կեսի անհապաղ ապասառեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, հավաստիացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ (ISA), Քաղաքական սոցիոլոգիայի հետազոտական կոմիտեի անդամ, Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն է։
Մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը գրառմամբ իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին, նրան համարելով մի առաջնորդ, որը «Հայաստանին խաղաղություն է բերում»։
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Թեհրանը մտադիր է վճար գանձել ոչ թե Հորմուզի նեղուցով անցնելու, այլ միայն այն ծառայությունների համար, որոնք նեղուցում մատուցելու է նավերին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թուրքիայի նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանին անձամբ շնորհավորելը ոչ միայն սովորական դիվանագիտական էթիկետի դրսևորում է, այլև Անկարայի կողմից ՀՀ իշխանությանն ուղղված քաղաքական աջակցություն։
ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Հիշեցնենք, որ ասյօր Հայաստան է ուղարկվելու նաև 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ:
Եվրամիությունն անընդունելի է համարել Իրանի գրոհները Քուվեյթում և Բահրեյնում քաղաքացիական օբյեկտների դեմ։
Նրա խոսքով՝ հնարավոր ազդեցությունը կարող է զգացվել ինչպես էներգետիկայի, այնպես էլ պարենային շուկայի ոլորտներում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս գոհ է Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից։
Ադրբեջանն ու Եվրոպական միությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել ռազմավարական փոխգործակցության շուրջ բանակցությունները, հայտնել է երկրում Եվրամիության ներկայացուցչությունը, հաղորդում է Интерфакс-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների զոհվելու դեպքում հնարավոր է համարում Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իսլամական Հանրապետության բանակի Ռազմածովային ուժերը, ի պատասխան Օմանի ծոցում իրանական առևտրային նավերի դեմ ԱՄՆ-ի թշնամական գործողությունների և Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնների խախտման, հարված են հասցրել այդ գործողությունների հրամանատարական և կառավարման կենտրոնին, որը տեղակայված էր ամերիկյան ականակրի վրա, հաղորդում է IRIB-ը։
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվեն 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի պատերազմում նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին։
Արհեստական բանականությունը դասակարգել է աշխարհի լավագույն ֆուտբոլային քաղաքները։ Հսկայական լսարան ունեցող մարզաձևին՝ ֆուտբոլին նվիրված այդ ուսումնասիրության արդյունքներն արժանացել են լայն հետաքրքրության։