«Այս գիշեր նոր ռմբակոծություններ կլինեն։ Դրանք կլինեն ավելի մասշտաբային, խոշոր և հզոր։ Մի՛ մոռացեք, որ մենք շարքից հանել ենք նրանց ողջ հակաօդային պաշտպանությունը։ Նրանք ոչինչ չեն թողել։
Նեթանյահուի գլխավորած սիոնիստական ցեղասպան ցանցը շարունակում է իր հարձակումները Գազայում։
Արդյո՞ք պետք է ակնկալիքներ ձևավորել սույն բանաձևի շուրջ և ո՞ր դեպքում է հնարավոր հայ գերիների վերադարձը՝ 168․am-ն այս հարցադրումներն ուղղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանին։
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որում ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ ուժգին հարվածներ կհասցնի Իրանին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հունիսի 8–11-ը Իրանում կայացած համատեղ հանձնաժողովի 55-րդ նիստում կողմերը հաստատել են Արաքս գետի ջրի բաշխման աշխատանքային ռեժիմները և ստորագրել ամփոփիչ արձանագրություն։
Ի՞նչ է սա ցույց տալիս․ ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից, քանի որ Փաշինյանը իրենց գլխավոր գործիքն է հայկական պետության դեմ, իսկ գործիքը պետք է մաքսիմալ կիրառել։ Դրա համար առաջիկայում նրան հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից։
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից: Ուղերձում ասված է. «Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և […]
Իրանի շուրջ լարվածության հերթական սրացումը կարող է նոր հետևանքներ առաջացնել տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իրանի միջուկային հավակնությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
ԱԳՆ-ից հայտնել են, որ իրանական կողմն աշխատելու է «Իրանի դեմ ագրեսիվ հարձակումների աղբյուրները և պատճառները չեզոքացնելու ուղղությամբ»
Օմանի ափերի մոտ Settebello նավթատարի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո երկու հնդիկ նավաստիներ են սպանվել, ևս մեկը համարվում է անհետ կորած, հայտնում է Al Jazeera-ն՝ տեղական The Hindu լրատվական կայքի հղումով:
Եմենում արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ Իրանին ԱՄՆ-ի շարունակական հարվածները կարող են հանգեցնել տարածաշրջանային ավելի լայն հակամարտության՝ գլոբալ ծանր հետևանքներով։
Քսաներկու երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն և եվրոպական պետությունները, Իրանին մեղադրել են իրենց տարածքներում հարձակումներ կազմակերպելու մեջ։ «Մարդկանց մեր տարածքում սպանելու, առևանգելու, հետապնդելու, ահաբեկելու կամ այլ կերպ նրանց վրա հարձակվելու փորձերը խաթարում են ազգային ինքնիշխանությունն ու միջազգային նորմերը։ Այս գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն», – ասվում է հինգշաբթի՝ հունիսի 11-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել կամ ընդլայնել դրանք Բելառուսի, Հոնկոնգի, Չինաստանի և Իրանի 12 ընկերությունների նկատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին շարժական զենիթահրթիռային համալիրների ենթադրյալ մատակարարումների պատճառով։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի ռազմածովային ուժերը հարվածել են երկու նավի, որոնք փորձել են առանց Իրանի հետ համաձայնեցնելու անցնել Հորմուզի նեղուցը, որն Իրանը ոչ բարեկամական երկրների համար փակ է պահում պատերազմի սկսվելուց ի վեր:
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այս մասին այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտանիու Գուտերեշը կոչ է արել Մերձավոր Արևելքում վերսկսված հակամարտության բոլոր կողմերին խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ դադարեցնելով ռազմական գործողությունները։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
Իրանական Pars Today գործակալությունը հաղորդում է, որ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է բոլոր նավերի համար Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է զերծ մնա Իրանի հասցեին սպառնալիքներից, Թեհրանը ճնշման ներքո բանակցություններ չի վարում և երբեք չի ենթարկվի ահաբեկման։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Սեյեդ Մաջիդ Մուսավին նախազգուշացրել է, որ Հորմուզի նեղուցում վտանգ ստեղծելը անպատասխան չի մնա։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանի Ալ-Ազրաք ամերիկյան ավիաբազային հաջող հարվածներ հասցնելու և ԱՄՆ զինված ուժերի կործանիչները ոչնչացնելու մասին։
Ամերիկյան զինուժը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին։
Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն աճել են:
Զեկույցում նշվում է, որ ներկայումս աշխարհում ընթանում են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաակտիվ բախումները, և երկրագունդը տարեցտարի դառնում է ավելի քիչ խաղաղ։ Վերջին 12 տարում 99 երկրում խաղաղության ցուցանիշը շարունակական անկում է գրանցել։
Ահա այս գերպառակտվածությունը հանգեցրեց ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, որը տեղի ունեցավ իրենց իսկ կողմից համախմբման դրական կամ բացասական ուղղությամբ կառավարման շնորհիվ:
Զորավարժությունների պլանի համաձայն՝ Կասպից ծովի ադրբեջանական ջրերում իրականացվել են տարբեր առաջադրանքներ, այդ թվում՝ պայմանական թշնամու ոչնչացում, ինչպես նաև զինված ուժերի այլ ճյուղերի և զինված կազմավորումների հետ համատեղ գործողություններ։
Ամերիկյան «Microsoft» խոշոր տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է «2026-ին արհեստական բանականության տարածվածության» վերաբերյալ զեկույցը։ Նշվում է, որ արհեստական բանակնությունը դարձել է աշխարհում ամենաարագ տարածվող տեխնոլոգիաներից մեկը։
Ադրբեջանական AzerGold ընկերությունը ներկայացրել է Սոթքի ոսկու հանքավայրի այն հատվածում իրականացված աշխատանքների արդյունքները, որը 2020 թվականի պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ։ Ադրբեջանում հանքավայրն անվանում են Զոդի կամ Սոյուդլուի հանքավայր։
Ձայների վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է ընտրական շեմը և կանցնի հաջորդ գումարման խորհրդարան։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տեղեկացրեց ԲՀԿ ընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրության արդյունքների և դրանց շուրջ ձևավորվող քաղաքական իրավիճակի թեմայի շուրջ։