Իսրայելը զորք է տեղակայել Ադրբեջանի տարածքում. Վարուժան Գեղամյան
Ամերիկյան CNN-ի աղբյուրների համաձայն Իրանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելը առնվազն մի քանի տասնյակ իսրայելական զորք է տեղակայել Ադրբեջանում` Իրանի հետ հյուսիսային սահմանների երկայնքով: Դրանց թվում են իսրայելական հատուկ նշանակության զորքերի էլիտար ստորաբաժանումների ներկայացուցիչները և հետախույզներ: Այս մասին տեղեկանում ենք թյուրքագետ Վարուժան Գեղամյանի Տելեգրամ-ալիքից:
Վարուժան Գեղամյանի կարծիքով, դրանք տեղակայվել են օկուպացված հայկական Արցախի տարածքում, քանի որ թիրախում եղել է Թավրիզ քաղաքը, որին ամենամոտը հենց Արցախի տարածքն է:
«Ըստ CNN-ի` դրանք ոչ միայն իրականացրել են (կամ գուցե դեռ իրականացնում են) հետախուզական, այլև նախատեսված են այլ` ներխուժման կամ փրկողական գործողությունների համար»,- գրել է թյուրքագետը:




