Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում է երկրի՝ Եվրամիությանը միանալու բացասական հետևանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Վրաստանի ներկայիս ղեկավարությունը պրագմատիկ է. նրանք վերահաստատում են իրենց ուղին դեպի Եվրամիություն, բայց գիտակցում են, որ այդ դեպքում ստիպված կլինեն դադարել լինել երկիր, որը հայտնի է իր արտադրանքով», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում պարբերականի հետ զրույցում։

Լավրովը նաև հավելել է, որ «ցանկացած գյուղատնտեսական երկիր, որն ընդլայնման երկրորդ կամ երրորդ ալիքի ընթացքում միացել է ԵՄ-ին, կորցրել է իր գյուղատնտեսությունը, քանի որ ԵՄ-ն ունի «տերեր», որոնք ունեն իրենց սեփական գյուղատնտեսությունը, իրենց սեփական ֆերմերները և իրենց սեփական շահերը»։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Վրաստանի առևտրի 70%-ը ներկայում իրականացվում է Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ, զգալի մասնաբաժիններով նաև Չինաստանի և այլ երկրների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930