Արձանագրության շուրջ ձևավորված մեկնաբանություններն Ադրբեջանի պաշտոնական քարոզչության շրջանակներում են, ուր տարածաշրջանի հայկական բազմաթիվ հուշարձաններ ներկայացվում են որպես «ադրբեջանական» ժառանգություն:
Իրանի իշխանությունները վերացրել են իրենց օդային տարածքում նախկինում սահմանված թռիչքների բոլոր սահմանափակումները։
2026 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 36%-ով՝ հասնելով 308 միլիոն դոլարի։ Այս ժամանակահատվածում աճել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։
Հանդիպմանը ներկա էին նաև Թուրքիայի արդարադատության, մշակույթի և զբոսաշրջության նախարարները։
Կողմերը վերանայել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը և դրա հետագա խորացման հեռանկարները:
Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Վերջին օրերին համացանցում, հատկապես՝ ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածվում է այն լուրը, որ Նախիջևանի Օձասար լեռան վրա գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի և Մենուայի համատեղ գահակալությանը վերաբերող սեպագիր արձանագրություն: Ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական այս քարոզչությունը:
Իրանական բանակը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորվել է Ռամատ Դավթի ավիաբազան, որը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների կենտրոնն է։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարել էր՝ «հաղթեցին Ադրբեջանը և հայկական գյուղը», նշելով, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողների մեծ մասը գյուղական վայրերից է, իսկ Ռոբերտ Քոչարյանին ձայն են տվել քաղաքաբնակները, և հասկացնելով, որ 44-օրյա պատերազմով և դրա ելքով հնարավորություն են տվել Փաշինյանին վախեցնել հայ հասարակության աչքը:
Հույս ունենք, որ հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Անկարան ակնհայտորեն փորձում է օգտվել ապակայունացումից, որն «Էփշտեյնի կոալիցիան» իրականացրել է Միջին Արևելքում՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ սանձազերծված ագրեսիա սկսելով: Խոսքը հին և նոր անդրսահմանային երթուղիների, այդ թվում՝ երկաթուղային երթուղիների գործարկման, համադրման մասին է:
«Քարոզարշավը եղել է աշխույժ և մեծ մասամբ խաղաղ, սակայն խիստ բևեռացված և պառակտող՝ բորբոքիչ հռետորաբանության պարբերական կիրառմամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության առաջատար թեկնածուի կողմից»,- այս մասին նշվում է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում, որը հրապարակվել է քիչ առաջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչիի հետ։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպասվելու Հայաստանին իշխանության վերարտադրության արդյունքում։
«Շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին այն առիթով, որ «երկաթե բռունցքը» հինգ տարվա ընթացքում «միացում» կոչվող «քաղաքական շիզոֆրենիայից» բուժել է ՀՀ քաղաքացիների 57 տոկոսին։ Պետք է շարունակել բուժման գործընթացը»։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում՝ առանց հետաձգումների։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «JTBC» հեռուստաընկերությանը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ։ Նա խոսել է երկկողմ հարաբերությունների վերաբերյալ և ընդգծել, որ Թուրքիան և Հարավային Կորեան դաշնակիցներ են Կորեական պատերազմից ի վեր։
Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը Իսլամական Հանրապետությունում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է հնարավորինս շուտ լքել երկիրը՝ դիվանագիտական ներկայացուցչության հետ համաձայնեցված երթուղիներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության համաձայն՝ բանակցությունների ձախողման դեպքում Վաշինգտոնն Իրանի հարցում պատրաստ է դիմել ցանկացած քայլի, ընդհուպ մինչև ռազմական գործողությունների:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրոպայում Վրաստանը ունի «թշնամիներ», որոնք դեմ են երկրի զարգացմանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են, կողմերն ուղերձներ են փոխանակում: Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ Ստամբուլում նախատեսված հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում համագործակցության ամրապնդման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր։
Պայթյուններ են որոտացել Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում, հայտնել է «Mehr» գործակալությունը։
Թեհրանի Մեհրաբադի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։ Այդ մասին հայտնել է իրանական SNN հեռուստաալիքը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարված է հասցրել Իրաքում գտնվող քրդական ռազմականացված կազմավորումների նկատմամբ: Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայում գտնվող ալ-Խարջ ավիաբազայի վրա հարձակում գործելու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնել է իրանական IRIB հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական պաշտոնյայի, որի անունը չի նշվում։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հունիսի 8-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատասխանատու է ցանկացած էսկալացիայի հետևանքների համար», որը կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողությունների պատճառով։
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հունիսի 8-ին հանգստության կոչ է ուղղել Իրանին և Իսրայելին այն բանից հետո, ինչ երկու երկրները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի, Կատարի, Թուրքիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Պակիստանի բանակի հրամանատարի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրադրությունը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված հարձակումներից հետո։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի Բենդեր Մահշեհր քաղաքի նավթաքիմիական համալիրի մի քանի թիրախների հարվածելու մասին։