Կարելի է արձանագրել, որ Թուրքիան աստիճանաբար անցում է կատարում ջրային ռեսուրսների ավանդական կառավարման մոդելից դեպի ջրային անվտանգության ռազմավարության, որտեղ ջուրը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական ռեսուրս, այլև որպես պետական դիմակայունության և տարածաշրջանային ազդեցության կարևոր գործոն։
Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի ջրամբարների ընդհանուր պահեստավորման ծավալը ներկայում հասնում է 183,82 միլիարդ խմ-ի, իսկ ոռոգվող տարածքների մակերեսը կազմում է 7,28 միլիոն հա։
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկել է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի հանդեպ կանոնադրական հոդվածներ են կիրառելու։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցմանը, նա նշել է, որ ՀԱՊԿ-ի հարցում ոչ ոք հանրաքվեի հարց չի բարձրաձայնում, սակայն, ըստ նրա, ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին ավելի քան երկու տարի՝ ֆորմալ առումով մնալով անդամ։
Թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ է արձանագրել, որ քվեարկության նախնական արդյունքները բնավ չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը։
Ռուսաստանը պատրաստ է խորացնել ռուս-վրացական կապերը փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Իրանի հարավում քսան հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարձակումների ժամանակ ջրամատակարարման օբյեկտների վնասման պատճառով: Այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգի ջրմուղ-կոյուղու ընկերության ղեկավար Աբդուլմաջիդ Համզեփուրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում 54 կմ-ով կամ գրեթե մեկ ժամով կկրճատվի դեպի Իրանի սահման տանող ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման նախագծի չորրորդ ճանապարհահատվածի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և բանակցություններ կանցկացնի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նաև կունենա այլ երկկողմ շփումներ։ Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվի Հարավային Կովկասում իրավիճակը։
Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հունիսի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Պեկինը «խորապես մտահոգված է» Մերձավոր Արևելքի պատերազմի զարգացումներով, և կոչ է արել չշարունակել մարտերը։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Նեթանյահուի և նրա հանցավոր ցանցի հարձակումները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը սպառնում է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատվություն են կրում՝ կանխելու Միացյալ Նահանգների կողմից իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ հարձակումների համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
The New York Times-ի տվյալներով՝ իրավիճակի վերջին սրացումներից առաջ, Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններում շատ ավելի առաջ էին գնացել, քան ենթադրվում էր։
Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ խոցել է նախանշված թիրախների 70%-ը։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակասական հայտարարությունները և հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները վնաս են հասցրել դիվանագիտական գործընթացին։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Հորդանանի ԶՈւ գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ թագավորության հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են իրանական հինգ հրթիռ՝ Էզ-Զարկա նահանգի երկնքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Լրագրողը հավելել է, որ Թրամփը նաև խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։
ABC News-ին տված հարցազրույցում Թրամփը հրաժարվել է այդ գործընթացն անվանել «բարդ»՝ հայտարարելով․ «Իրականում ամեն ինչ բավականին պարզ է։
Ի պատասխան իրանական տարածքի դեմ ԱՄՆ-ի գիշերային ագրեսիայի՝ հարձակման է ենթարկվել տարածաշրջանում ամերիկյան 21 օբյեկտ»,- մեջբերում է պետական հեռուստատեսությունը բանակի հայտարարությունը։
Ներքին Ոսկեպարի` հարցման մեջ նշված կոորդինատներով սահմանային հատվածում փշալարային արգելափակոցներ կառուցելու նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- հայտնել են ԱԱԾ-ից։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է «2025-ի Թուրքիայի առողջապահական հետազոտություն» զեկույցի արդյունքները, որոնց համաձայն՝ երկրում տարեցտարի ավելանում է գիրությունից (օբեզիտաս – ոչ նորմալ ճարպային կուտակումներ) տառապողների թիվը։
Ուսումնասիրվել է 2022-ից սկսած ավելի քան 26 մլն տնային տնտեսության եկամտի չափը և մարդկանց կրթական մակարդակը։ Տվյալների համաձայն՝ Թուրքիայի ամենաէլիտար շրջանները հիմնականում գտնվում են Անկարայում ու Ստամբուլում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։
Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Մուհամեդ Նիդալ էշ-Շաարը հայտարարել է, որ Թուրքիային դիտարկում են որպես բնական գործընկեր և մի երկիր, որի հետ ունեն ճակատագրի ընդհանրություն։
«Այս գլուխկոտրուկի կտորները զարմանալի արագությամբ են միանում․ նրանք կեղծ դրոշի ներքո գործողություն են իրականացրել՝ օգտագործելով իրանական Lucas անօդաչու թռչող սարքի կրկնօրինակը»։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրությունները կեղծված են. հաղթել է ընդդիմությունը։ Ընտրությունները կեղծված պետք է գնահատել հատկապես այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, խախտելով սահմանադրությունը, դեռ քվեաթերթիկների ընդամենը 10-15 տոկոսի հաշվարկված լինելու դրությամբ հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Մենք նախընտրում ենք դիվանագիտության լեզուն, բայց մյուս լեզուներով շատ ավելի ազատ ենք խոսում։ Եթե խախտեք ձեր պարտավորությունները, մենք կանցնենք այն լեզվին, որին դուք ամենից լավ եք տիրապետում»։
Երբեմնի անբաժան համարվող Բաքուն և Անկարան ավելի ու ավելի են տարակարծիք Հայաստանի և Իսրայելի հետ իրենց արտաքին քաղաքական կապերի շուրջ: Տասնամյակներ շարունակ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը բնորոշել է թուրք-ադրբեջանական հարաբերությունները` սերտորեն կապված էթնիկ եղբայրության, էներգետիկ փոխկախվածության և ռազմական դաշինքի հետ:
Թուրքիայի «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) առաջին էներգաբլոկում հաջողությամբ ավարտվել է գործարկման ժամանակացույցի փուլերից մեկը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել էլեկտրաէներգիայի առաջին արտադրությունը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարության աղբյուրները։