Բաժիններ՝

Ես ցավում եմ, երբ տեսնում եմ, որ իմ աչքերի առաջ քայքայվում է իմ իսկ ստեղծած ծանրամարտը. Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը անդրադարձել է աշխարհի առաջնության արդյունքներին՝ նշելով, որ իր թիմի աշխատանքը գնահատում է գերազանց, քանի որ 8 ոսկե մեդալներից մեկը նվաճեց հենց Հայաստանը։

«Ես իմ տղաների աշխատանքից գոհ եմ։ Վարազդատ Լալայանի չեմպիոնությունը սպասված էր։ Մենք աշխարհի 175 անդամ պետություններից մեկն ենք, և 8 ոսկե մեդալներից 1-ը եկել է Հայաստան։ Դա ինձ համար գերազանց արդյունք է»,—ասել է նա։

Մարզիչը ցավով ընդգծել է` իրեն կաշկանդում են որոշումները, որոնք խոչընդոտում են աշխատանքին։

«Ես կաշկանդված եմ և չեմ կարողանում աշխատել այնպես, ինչպես պետք է։ Այո, գուցե խիստ եմ և պահանջկոտ, բայց այդ խստության շնորհիվ ունենք Լոս Անջելես–2028 օլիմպիական չեմպիոնի թեկնածու՝ Վարազդատ Լալայանը»։

«Ես ցավում եմ, որ իմ աչքերի առջև քայքայվում է իմ ձեռքերով կառուցած ծանրամարտը։ Բայց մինչև վերջ պայքարելու եմ, քանի դեռ կա մեկ հայ ծանրորդ, որ բարձրացնում է մեր դրոշը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս