Փաշինյանին արտաքին ուժերը բերել էին 2 բան իրականացնելու համար. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը շեշտում է՝ դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Հանրապետական գործիչն իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է. 

«Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Ինքը թուրքական սատելիտի կարգավիճակում է։

Եթե դու 2020թ․ աշնանը հայտարարում ես՝ էրդողանական Թուրքիան գալիս է Հայաստանը ցեղասպանելու, դրանից 4 տարի անց գնում Էրդողանի գիրքը վերցնում, Ավետարանի նման դնում ես կրծքիդ, մի հատ էլ խնդրում ես, որ միջնորդ լինի հայ–ադրբեջանական հարաբերություններում, քեզ ո՞վ է լուրջ վերաբերվելու։ Դու փաստորեն վասալ ես։

Փաշինյանին արտաքին ուժերը բերել էին 2 բան իրականացնելու համար՝ Արցախի ադրբեջանացում և Հայաստանի թրքացում։ Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով։

Ռուբիկոնի մի ափին Հայաստանի ադրբեջանացման ջատագովն է, մյուսում՝ ՀՀ Անկախության հռչակագրի հետևորդները։

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է հստակ ցույց տալ իր տեղը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031