Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Աջարիայում ձերբակալվել է թուրքական կազմակերպված հանցավոր խմբի` «Բարիշ Բոյուն»-ի երկու անդամ։
Էլ բան չի մնացել Ադրբեջանին տալու. ինչ ուզել է, տվել ենք. Արման Թաթոյան
Ադրբեջանի հետ սրացման տանելու ամենակարճ ճանապարհը Փաշինյանի քաղաքականությունն է. Արման Թաթոյան
Ըստ Դուրանի՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան կշարունակի դիվանագիտական ջանքերն՝ ուղղված կողմերի միջև ուղիղ կապերի հաստատմանը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։ Նա նշել է նաև, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ համագործակցությանը Ստամբուլում նման բանակցություններ կազմակերպելու հնարավորության հարցում։
Արհեստական բանականությանը հարցում է արվել, թե որն է Թուրքիայի ամենավտանգավոր թաղամասը։ Ըստ հարցման արդյունքների՝ Թուրքիայի ամենավտանգավոր թաղամասը Ադանա նահանգի Յուրեղիր շրջանի Մայիսի 19 կոչվող թաղամասն է։ Նշվում է, որ այդ թաղամասում տեղի են ունենում կռիվներ, զինված բախումներ և շրջանառվում է թմրանյութ։
Դեմ են այն քայքայիչ քաղաքականությանը, որը խաղաղության քողածածկույթի տակ ձևավորում է նոր կախվածություններ, նոր վտանգներ և վնասում է պետական շահերին»։
Նշվել է, որ այս հայտարարությունը Նեթանյահուն ևս ողջունել է և ընդգծել, որ կազմակերպության որոշ թևերի ճանաչում ու շարունակելու է ճանաչել որպես անօրինական։ Շեշտվել է նաև, որ ԱՄՆ-ի կողմից նման որոշման ընդունմամբ կարող է ալիբի ստեղծվել «TİKA»-ի գործունեությունն Իսրայելում դադարեցնելու համար։
Եթե ուկրաինական հակամարտության շուրջ խաղաղության գործընթացը հաջողությամբ պսակվի, և պատերազմը դադարեցվի Ուկրաինայում, դա լինելու է գլոբալիստների ամենամեծ պարտությունն աշխարհում, որը կհանգեցնի Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում կառավարությունների փոփոխության գործընթացին, իսկ դրանից հետո այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, իշխանափոխությունն օրերի հարց է լինելու։
Մինչ ուկրաինական և ռուսական անօդաչու թռչող սարքերը թիրախավորում են միմյանց տարածքները՝ նոր վնասներ ու զոհեր պատճառելով, հատելով մինչև անգամ Մոլդովայի ու Ռումինիայի օդային տարածքները, Աբու Դաբիում ռուսական ու ամերիկյան պատվիրակություններն, ըստ արևմտյան մամուլի, շարունակում են բանակցություններն Ուկրաինայի հարցով կարգավորման Թրամփի 28-կետանոց առաջարկի շուրջ։
Բացի այդ, շարունակելով խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ այն իրենց երկիրը կապելու է թյուրքական աշխարհի և կենտրոնական Ասիայի հետ։
Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն նշել է, որ հայկական այդ եկեղեցու վերանորոգումը զգալի ներդրում կունենա քաղաքի մշակութային բազմազանության գործում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանում պահվող քաղբանտարկյալների հարցով լսումներ անցկացնելու մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց՝ այս պահին Հայաստանում կա մոտ 60 քաղբանտարկյալ, և այդ թիվը գնալով ավելանում է, ուստի զարմանալի չէ, որ Գլխավոր դատախազը խորհրդարան չի ներկայանում, ինչի համար նրան պետք է Փաշինյանի թույլտվությունը։
Բարդ վիրահատության ենթարկված վրացական գառնանգղը զուգընկեր է գտել Հայաստանում։ Այս հազվագյուտ գիշատիչ թռչունը, որը անգղների ընտանիքի (Gypaetus barbatus) անդամ է, մի քանի տարի առաջ մի կերպ փրկվեց դանակ կուլ տալուց հետո։
«Հիքմեթ Հաջիև կոչեցյալը պետք է խոսի ոչ թե հերթական «Ազերթաջի», այլ անձամբ իր բռնապետի հետ, որին հենց ինքն է խորհուրդներ տալիս, ինչը բնականաբար չի անելու»։
Նոյեմբերի 24-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջան այցելած հայ «քաղհասարակության» ներկայացուցիչներն ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու իրենց հանդիպումները, քննարկումները, տպավորությունները:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան Համաշխարհային բանկից 6 մլրդ դոլար պարտք կվերցնի։
Հայաստանի «քաղհասարակության» որոշ ներկայացուցիչներ, որոնք նախորդ շաբաթ մեկնել էին Բաքու, որևէ տեսակցություն չեն ունեցել Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ G20 գագաթնաժողովից հետո Յոհաննեսբուրգից վերադառնալիս, խոսելով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին, նշել է, որ ինչպես նախկինում կարևոր դեր ենք խաղացել Ստամբուլում, այսօր էլ պատրաստ ենք պահպանել նույն կառուցողական դիրքորոշումը։
Նրանք քննարկել են Ադրբեջանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացումը, միջկրոնական երկխոսության ոլորտում համագործակցությունը և գլոբալ խաղաղության նախաձեռնությունները։
Վերանորոգվում է Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին
Վերջինս շեշտել է, որ այդ նախագծերին ինտեգրվում են նավթամուղներ ու գազատարներ, ֆիբրօպտիկ ենթակառուցվածք, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և Թուրքիան գնում է ոչ միայն լոգիստիկ, այլև արտադրական ու էներգետիկ կենտրոն դառնալու ճանապարհով։
Երեկ մի քանի պարբերությամբ ապացուցել էի, որ Նիկոլի կողմից դելիմիտացիայի անվան տակ նպատակայնորեն իրականացվում է «անկլավների» եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձմնան ծրագիր։
«Մինչդեռ, ադրբեջանցիներից հայ հասարակությունը բացարձակապես չի վախենում, ադրբեջանցիներից վախենում է միայն Նիկոլն ու նրա մոտ քարոզիչ աշխատող այս զբռոդը…»:
Ակնհայտ է, որ Արցախի հայկական կրոնական, պատմական ու մշակութային ժառանգությունը շարունակում է վտանգված լինել։ Բաքուն չի հրաժարվել ու չի հրաժարվելու Արցախի բնակավայրերից հայկական հետքը վերացնելու, դրանց հայկականության դիմագիծը փոխելու և ադրբեջանականացնելու գործընթացից։
Անցած տարվա ընթացքում Վրաստանում մամուլի ազատության խախտումները հասել են աննախադեպ մակարդակի։ Այս մասին են վկայում «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության տվյալները: RSF-ը դատապարտում է անկախ լրագրության սպառնալիքի, հետապնդման և քրեականացման միտումնավոր ռազմավարությունը և կոչ է անում իշխանություններին անհապաղ դադարեցնել այս ավտորիտարիզմը:
Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։
«Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները խախտել են, ազատությունից՝ զրկել։ Բայց նրա ոգին բանտարկել չեն կարող։ Նրա ձայնը շարունակում է ապրել բոլոր նրանց մեջ, ովքեր կիսում են նրա խիզախությունն ու համոզմունքները»,- այս մասին ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «IMAGINE կազմակերպության համահիմնադիր, ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանը՝ խոսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի մասին:
Ստորաբաժանումը հայտնել է, որ անվտանգության ուժերը տղամարդկանցից առգրավել են պայթուցիկ նյութեր պարունակող երկու մահապարտ-մահապարտ բաճկոն։
Վլադիմիր Պուտինի պետական այցը Ղրղզստան նախատեսվում է նոյեմբերի 25-ին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պետության ղեկավարը, ինչպես սպասվում է, նոյեմբերի 26-ին բանակցություններ կվարի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, իսկ նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահը կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Մինչ գագաթնաժողովի մեկնարկը Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունն ամփոփոգիր է պատրաստել Թուրքիայի՝ «G20» երկրներ կատարած արտահանման ծավալների վերաբերյալ։