Ռուս-ադրբեջանական հարաբերություններում և դրանց շուրջ կրքերը չեն մեղմանում։ Ղազախական Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցում հաստատվում է վարկածը, որ ինքնաթիռը կործանվելուց առաջ արտաքին ազդեցության է ենթարկվել, սակայն չի նշվում այդ ազդեցության բնույթն ու ծագումը, կամ այն, թե ով է պատասխանատու կործանման համար։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ասաց, որ այս պահին Իրանը Հայաստանի հետ աշխատում է համապարփակ, ընդլայնված ռազմավարական փաստաթղթի վրա։
Բաքուն պահանջել է փակել Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, քանի որ ղարաբաղյան հարցը «փակելուց» հետո ադրբեջանական իշխանությունները առաջնահերթությունը տալիս են Թուրքիայի հետ համագործակցությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Թուրքիան շարունակում է օդային հարվածներ հասցնել Իրաքում գտնվող քուրդ զինյալների հենակետերին։ Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այն տեղեկություններին, թե Իրանը Հայաստանին առաջարկել է Սյունիքում զորավարժություններ անցկացնել, և ինչ պատասխան է տվել Հայաստանը:
Զախարովան կոչ արեց ադրբեջանցի լրագրողուհուն չուղղել հարցեր Հայաստանի մասին
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ՝ 2018 թվականից հետո ՀՀ իշխանությունը վարում է քաոսային քաղաքականություն, որը վնասում է ոչ միայն Հայաստանին, այլև Հայաստանի դաշնակիցներին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին։ Ավելին՝ 2018 թվականի հեղափոխությունն ուղղված էր նաև Ռուսաստանի դեմ, նրան տարածաշրջանից հանելու և Թուրքիային բերելու։
Փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպման սկզբում հայտարարեց. «Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին ու ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար, և վճռականորեն աջակցում է երկրների, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Կեղծ նարատիվների, սպառնալիքների, կասկածների և տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկած նետել մեր միջև»:
Իրանը ի՞նչ քայլեր կձեռնարկի, եթե խախտվեն իր սահմանած կարմիր գծերը Սյունիքում: Այսպիսի հարց հնչեց Իրանի դեսպանի ասուլիսին:
Իրանի դեսպանը՝ ԵՄ դիտորդների, ՀՀ-ԵՄ «ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ ռազմական առաքելություն է: Հայաստանի իշխանությունները ԵՄ դիտորդների ներկայության մասին ասել են, որ դա ուղղակի կայունությունը պահպանելու և լարվածությունը կանխելու համար է, և դա մեզ համար հասկանալի է: Հասկանում և ընկալում ենք դա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: մասին
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է։
«Ես չգիտեմ՝ Հայաստանը ո՞ր երկրներից է զենք ներկրում: Հնդկաստանի՞ց: Ես չեմ կարող մամուլում հրապարակվող նյութերի հիման վրա պաշտոնական հայտարարություն հնչեցնել: Իսկ Հայաստանը որդեգրել է դիվերսիֆիկացման քաղաքականություն, իսկ մեր և ՀՀ հարաբերություններում ոչ մի բան թղթի վրա չի մնացել»,- հավելեց դեսպանը՝ հորդորելով ռազմական ոլորտի հարցերն ուղղել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Փետրվարի 6-ին լրագրողները ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին հիշեցրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, ինչը ենթադրում է նաև ուժի կիրառում, եթե դիվանագիտական ճանապարհով հարցը չլուծվի: Այսինքն, եթե Հայաստանի վրա հարձակում լինի, Իրանի արձագանքն ինչպիսի՞ն կլինի, հնարավո՞ր է ռազմական միջամտություն:
Փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ լրագրողների հանդիպմանը 168.am-ը փորձեց ևս մեկ անգամ պարզել՝ Իրանը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված որևէ տարաձայնություն ունի՞ ՀՀ իշխանությունների հետ, և արդյո՞ք դիտարկվել է՝ երբ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացը հասնի Սյունիքի մարզ՝ մինչև Մեղրիի սահման, դա կարո՞ղ է խնդիրներ ստեղծել:
Փետրվարի 6-ին լրագրողները ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական կանոնադրությունը չի խանգարի հայ-իրանական հարաբերություններին, և ի՞նչ կտա Հայաստանին Իրան-ՌԴ ռազմավարական համաձայնագիրը, ինչին ի պատասխան՝ դիվանագետը նշեց, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական կանոնադրությունը թույլ փաստաթուղթ է, քան նախկին իշխանությունների օրոք ստորագրվածը, և, որ Իրանի և ՀՀ իշխանությունների միջև այս հարցի շուրջ փոխադարձ ըմբռնում կա:
Փետրվարի 6-ին հայաստանյան լրագրողները ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի Մեհդի Սոբհանիից փորձեցին պարզել՝ ի՞նչ է Իրանն առաջարկում Ադրբեջանին, և ինչպե՞ս է Իրանը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ապաշրջափակման մասին հայտարարություններին և «Խաղաղության խաչմերուկին»:
Բաքվում գտնվող Ռուսական տունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը մտադիր է շտապ վաճառել այն
Ադրբեջանի կողմից ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։
Փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Իրանն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը:
#ՀԻՄԱ․ ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆ ՄԵՀԴԻ ՍՈԲՀԱՆԻԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ․ #ՈՒՂԻՂ
Ներկայում Վրաստանում գործում է ավելի քան 60 ավիաընկերություն, որոնք ավելի քան 100 կանոնավոր չվերթ են իրականացնում աշխարհի 30-ից ավելի երկրներ։
Ադրբեջանի իշխանություն ԱՄՆ–ին պաշտոնապես ծանուցել է, որ երկրում դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակի աշխատանքը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Թրամփի վերջին որոշումները սպասելի էին՝ հաշվի առնելով իր դիրքորոշումն Իրանի, ինչպես նաև վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ, սպասվում էին նման որոշումներ։ Սակայն, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը դեռ շեշտը դնում է որոշումների աղմկահարույց գործոնի վրա, իսկ դրանց իրագործելիությունն ու հնարավոր ազդեցությունը շարունակում է կասկածելի մնալ։ Սակայն, նրա խոսքով, թե Իրանի դեմ ամերիկյան որոշումները, թե առաջարկները Գազայի հատվածի վերաբերյալ ակնհայտորեն ուղղված են մերձավորարևելյան մեծ տրանսֆորմացիաների՝ ի օգուտ Իսրայելի։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) ու «Օգտակար հանածոների հետազոտության և հետախուզման գլխավոր տնօրինությունը» (MTA) համատեղ զեկույց են հրապարակել:
Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը։
Փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Գերմանիայի առաջնորդ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին տեղափոխվել է հիվանդանոց:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանը տեսնել որպես «մեծ ու բարգավաճ երկիր», բայց… առանց միջուկային զենքի։