Բաժիններ՝

Մարգվելաշվիլին ճիշտ չի համարում նախընտրական շրջանում Ուգուլավային կալանավորելը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ քաղաքական տեսանկյունից սխալ է համարում նախընտրական շրջանում՝ հուլիսի սկզբին, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային կալանավորելը:

Ապրիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին իրավապահ կառույցներին կոչ էր արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել այն անձանց հանդեպ, ովքեր ակտիվորեն մասնակցում են նախընտրական կամպանիային, սակայն դա չէր վերաբերել նրանց, ում գործերն արդեն իսկ դիտարկվում էին դատարանում և եթե խոսքը գնում էր ծանր հանցանքների մասին:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր համար տհաճ է եղել, որ հենց այդ ժամանակ էլ կալանավորել են Ուգուլավային: Մարգվելաշվիլին պարզաբանել է, որ դա չի համարում քաաղաքական հետապնդում, պարզապես քաղաքական տեսանկյունից ճիշտ չէր մորատորիում հայտարարելը, իսկ հետո նրան կալանավորելը: Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվել են հունիսի 15-ին, իսկ մի շարք քաղաքներում ու շրջաններում 2-րդ փուլն անցկացվել է հուլիսի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031