
ՌԴ Կասպյան նավատորմը մինչև ընթացիկ տարեվերջ կհամալրվի մոտ 10 նավով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Կասպյան նավատորմը մինչև ընթացիկ տարեվերջ համալրվելու է մոտ 10 նոր ռազմանավերով ու ապահովման նավերով: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
2014 թվականի փետրվարին Կասպյան նավատորմի կազմը համալրել էր հակադիվերսիոն «Գրաչոնոկ» մոտորանավակը: Հաջողությամբ փորձարկվել են երկու փոքր հրթիռակիր նավեր: Մինչև 2016 թվականը Կասպյան նավատորմը կստանա «Բույան» տիպի երեք փոքր հրթիռակիր նավ: Ռուսաստանում հուլիսի 27-ին նշելու են ռազմածովային նավատորմի օրը: