
Ալի Խամենեին պաղեստինցիներին կոչ է արել ընդլայնել Իսրայելի դեմ ռազմական գործողությունների գոտին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երեկ Պաղեստինի ժողովրդին կոչ է արել շարունակել Իսրայելի դեմ ռազմական գործողությունները և ընդլայնել ռազմական գործողությունների գոտին.
«Այդ կոշտ ռեժիմի հարցը լուծելու միակ եղանակը դիմադրության ու պայքարի շարունակումն է և հակամարտության գոտու ընդլայնումն է՝ ընդհուպ մինչև Հորդանան գետի Արևմտյան ափ»:
Սրանից առաջ էլ Իրանի իշխանությունները մուսուլմանական համայնքներին կոչ էին արել ակտիվ դիրքորոշում զբաղեցնել Գազայի հատվածի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցում, որոնք տուժել են իսրայելական կողմի ռազմական գործողություններից: