Վրաստանը մի շարք երկրների համար խստացնելու է վիզային ռեժիմը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ից Վրաստանում սկսելու է գործել «Օտարազգիների ու քաղաքացիություն չունեցող անձանք իրավական դրության մասին» օրենքը: Տվյալ օրենքով, սահմանափակվում է վիզաների տրամադրումը: Վրաստանում առանց վիզայի մնալու ժամկետը 360 օրից կրճատվում է մինչև 180 օրվա:
Ներկա դրությամբ հայտնի է, որ ոչ վիզային ռեժիմը պահպանվելու է ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՊՀ-ի և հիմնական այլ գործընկեր երկրների համար: Սակայն այն երկրների ցանկը, որոնց համար խստացվելու է վիզային ռեժիմը, հայտնի կլինի այն ժամանակ, երբ սկսի գործել օրենքը:
Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կետի Բոչորիշվիլին հայտարարել է, որ էկոնոմիկայի նախարարությունը կարող է կառավարության նիստում ներկայացնել այն երկրների ցանկը, որոնց իրենք համարում են ռազմավարական զբոսաշրջության համատեքստում:
Նա հավելել է, որ իրենք կարող են անել մի շարք բացառություններ: Օրենքը մշակել են Արդարադատության, ներքին գործերի ու արտաքին գործերի նախարարությունները: Օրենքը սկսելու է գործել ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից:
Հիշեցնենք, որ ռուսական Regnum լրատվական գործակալությունը երեկ հայտնել էր, որ Վրաստանը սեպտեմբերից մասնակի վիզային ռեժիմ է սահմանելու Հայաստանի հանդեպ: