
Ադրբեջանի ժողովուրդը չի վստահում ԵԱՀԿ Մինսկի խմբին. Ալի Հասանով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Հասանովի խոսքերով՝ Ադրբեջանի ժողովուրդը չի վստահում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները վերջերս հաճախ են օգտագործում վստահություն բառը: Թող իմանա, որ կարիք չկա մեզ սովորեցնելու, թե ինչ է վստահությունը: Մինսկի խումբը կորցրել է իր նշանակությունը: Ադրբեջանի ժողովուրդը չի վստահում այդ կառույցին»: