Բաժիններ՝

Վրաստանի նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կառավարության նոր կազմը

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատման նպատակով խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Խորհրդարանն իր հերթին կդիտարկի կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու հարցը: Վրաստանի խորհրդարանի նոր կազմը ներկայացրել է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Վրաստանի Սահմանադրության համաձայն, խորհրդարանը պարտավոր է այդ հարցը դիտարկել 7-օրյա ժամկետում:

Սակայն արդեն հայտնի է, որ այդ ընթացակարգն անցկացվելու է արագացված տեմպերով և Վրաստանի խորհրդարանը կառավարության նոր կազմին վստահություն կհայտնի հուլիսի 26-ին:

Գարիբաշվիլիի որոշմամբ՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Օտար Դանելիան, պատիժների իրագործման նախարարի պաշտոնը՝ Գեորգի Մհեբրիշվիլին, մշակույթի նախարարի պաշտոնը՝ Միխայիլ Գիորգաձեն, ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը՝ Դավիթ Շավլիաշվիլին, Սփյուռքի հարցերով պետնախարարի պաշտոնը՝ Գելա Դումբաձեն:

Ինչ վերաբերում է օկուպացված տարածքների հարկադիր վերաբանակների և փաստականների հարցերով նախարարությանը, ապա այն գլխավորելու է Սոզար Սուբարին, ով մինչ այդ զբաղեցնում էր պատիժների իրագործման նախարարի պաշտոնը:

Կառավարությունում մնում է նաև Էլգուջա Խոկրիշվիլին՝ թեպետ նրան ազատել են տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից: Նա գլխավորելու է Շրջակա միջավայրի պահպանման նախարարությունը: Իրակլի Գարիբաշվիլին կառավարությունում կադրային փոփոխությունների մասին հայտարարել էր հուլիսի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս