Անկարայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական դիմավորման արարողությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից ուղևորվել է իրենց մշտական տեղակայման վայրեր, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որը պետք է տեղի ունենար մարտի 15-ին, դարձյալ չեղյալ է հայտարարվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընթրիք է մատուցել առողջապահության նախարարության աշխատակիցների պատվին՝ կապված նրանց պրոֆեսիոնալ տոնի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պլանավորում է այց կատարել Ադրբեջան:
British Airways ընկերությունը 2016թ. մայիսի 1-ից դադարեցնում է Լոնդոն-Բաքու և հակառակ ուղղությամբ չվերթերը, Trend-ին հայտնել են ընկերության Բաքվի ներկայացուցչությունից:
Բաքվի Պետական դրոշի հրապարակում իջեցվել է երկրի պետական դրոշը, հայտնում է haqqin.az-ը:
Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում: Դա թուրքական իշխանությունների պատասխանն է Անկարայում որոտացած պայթյունին, որին զոհ է գնացել նվազագույնը 37 մարդ, հայտնում է BBC-ն:
Թբիլիսիում կայանալիք հանդիպումը, որտեղ Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը պետք է քննարկեն երկրների միջով էլեկտրական ցանցերի անցկացման նախագիծը, պլանավորված է ապրիլին, այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Իրանի էլեկտրականության նախարարությունում աղբյուրը:
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են մի երիտասարդ կնոջ լուսանկար, ով, ինչպես ենթադրվում է, եղել է Անկարայի ահաբեկչությունն իրականացնողներից մեկը:
Ամոթ է ոչ թե սեքսով զբաղվելը, այլ նման տեսագրություններ տարածելը: Այս մասին, ինչպես հայտնում է newsgeorgia.ge-ն, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Մարտի 13-ի առավոտյան Իրանից Ադրբեջանի տարածք ներթափանցման փորձի ժամանակ 5 իրավախախտ է սպանվել, հայտնում է contact.az-ը:
Թուրքիայի անվտանգության ծառայությունը նախազգուշացում է տարածել մարտի 20-ին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության կողմից կազմակերպվելիք նոր ահաբեկչությունների մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ մարտի 15-ին, կայցելի Ադրբեջան, հայտնում է TRT-ն:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պլանավորում է ստեղծել քաղաքական կուսակցություն: Այս մասին հայտնել է Սաակաշվիլիի տեղակալ Սաշա Բորովիկը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Թուրքիայում ձերբակալվել է 14 մարդ, որոնց կասկածում են Անկարայի ահաբեկչության կազմակերպման մեջ, հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու իշխանության մյուս ներկայացուցիչների հետ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Անկարայի դատարանը որոշում է կայացրել արգելել մատչումը Facebook-ին ու Twitter-ին և մյուս կայքերին այն բանից հետո, երբ ահաբեկչության լուսանկարները հայտնվել են սոցցանցերում:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպաններ Մորթ Աբրամովիցը և Էրիկ Էդելմանը «Թուրքիայի Էրդողանը պետք է բարեփոխվի կամ հրաժարական տա» խորագրով հոդված են հրապարակել հեղինակավոր The Washington Post-ում՝ քննադատելով Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի Սահմանադրական դատարանը, որը վճռել էր ազատ արձակել ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրողներին, որոնք բացահայտել էին թուրք իշխանությունների ու Սիրիայի ջիհադիստների կապը, որոշում է կայացրել «ընդդեմ իր երկրի», հաղորդում է Euronews-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովին, հայտնում է Trend-ը:
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» պրոմոարշավի շրջանակում թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը ներկել է իր ինքնաթիռներից մեկը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ավիափոխադրողի YouTube-յան ալիքում:
Ադբեջանի համար նավթի գինը մեծ նշանակություն ունի: Ներկայում նավթի գինը քառակի նվազել է, ինչը բացասաբար է ազդում նավթարդյունահանող երկրների վրա:
RT հեռուստաալիքի նկարահանող խմբին հաջողվել է բացառիկ կադրեր ստանալ Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Ջիզրե քաղաքից, որը լրջորեն տուժել է թուրքական զինված ուժերի օպերացիայի հետևանքով:
Անկարան ու Վաշինգտոնը կքննարկեն սիրիական ճգնաժամի կարգավորման հարցեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ընթացքում, գրում է թուրքական Star թերթը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար Կասիմ Ռեզայիի գլխավորած պատվիրակությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող հերքել իր քաղաքականության ակնհայտ ձախողումը: Միջազգային հարթակում նա կորցրել է նրանց աջակցությունը, ում նախկինում Թուրքիան դաշնակիցներ էր համարում, իսկ երկրի ներսում Էրդողանի մեթողները դժգոհություն են հարուցում անգամ նրա սեփական կուսակցությունում, հայտնում է Time-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին կժամանի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին:
Ռուսաստանը շարունակում է հետևողականորեն աշխատանք կատարել Լեռնային Ղարաբաղի համակարտության լուծման նպատակով, սակայն վերջնական որոշում կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները:
«Ես կօգտվեմ նրանից, որ կոլեգիայի ղեկավարն այսօր նախկին վարչապես Տիգրան Սարգսյանն է, և մեզ կհաջողվի լուծել այս խնդիրը: Այսօր Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տրանզիտի հարցը կարծես սառչել է և նմանատիպ հարցեը համապատասխան կերպով կփորձենք լուծել»,- նշեց Վլադիմիր Սավչենկոն՝ հավելելով, որ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթգծի հետ կապված խնդիրներ չկան: