Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Իրանի նախագահը ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է, որ Իրանը պատրաստ է ՀՀ տարածքով Պարսից ծոցից դեպի Սև ծով կապող միջանցքը բացելու համար կատարել ներդրումներ, տեխնիկական և շինարարական աջակցություն տրամադրել: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվել այս ուղղությամբ, և երբվանի՞ց մենք կունենանք այդ տարանցիկ պետության հնարավորությունը` նավթամուղի և գազամուղի հետ կապված:
Անկարան շարունակում է բանակցությունները Բրյուսելի հետ՝ առանց վիզային ռեժիմի անցնելու համար ու մոտ ժամանակներս նրանից քայլեր է ակնկալում այդ ուղղությամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ստորագրել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու կարգադրությունը 2016 թվականի հոկտեմբերին 8-ին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Վրաստանի վարչապետի աշխատակազմին: Դրանով իսկ Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական քարոզարշավը: Անձամբ Կվիրիկաշվիլին, որը ներկայում Բաթումում է, հայտարարել է լրագրողներին, որ ստորագրել է երկրի ղեկավարի ակտը: «Այսօրվանից Վրաստանում պաշտոնապես մեկնարկել […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունն այցելել են առաջնագիծ:
Շնորհիվ ֆինանսական օգնության Վրաստանը կրճատում է Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածությունը: Այս մասին ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:
Թուրքական իշխանությունները գերմանացի լրագրողներին չեն թույլատրել լրագրողական այց կատարել ռազմաօդային «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված են գերմանական Tornado ինքնաթիռները, որոնք մասնակցում են ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիոն պայքարին, հայտնում է գերմանական ARD հեռուստաալիքը:
Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգի Դյուզիչի քաղաքի քաղաքապետ Օքեշ Նամլըն, որը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, որպես բողոքի նշան Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, սև կտորով ծածկել է մեքենայի առջևի հատվածը:
Հզոր պայթյուն է որոտացել հարավ-արևելքում՝ Մարդին նահանգի Անվտանգության վարչության շենքի հարևանությամբ, հայտնում է HuberTurk հեռուստաալիքը:
Ռուսաստանը եւ Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել «Ադրբեջանի ավիագծերի» համար ռուսական նորագույն ՄՍ-21 միջինմայրուղային մարդատար հանրանավերի խմբաքանակի մատակարարման վերաբերյալ: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ինքնաթիռն արտադրող ընկերության՝ «Իրկուտ» կորպորացիայի նախագահ Օլեգ Դեմչենկոն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ վավերացրել է օրենքը, որը թույլ է տալիս պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից մինչ դատական հետապնդում իրականացնելը: Այս մասին ասվում է Էրդողանի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է TASS-ը:
Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները հունիսի 9-ին կհանդիպեն Թեհրանում, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Գերմանիայի հարցերով Թուրքիայի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Գերմանիայի ԱԳՆ՝ քննարկելու Անկարայի ռեակցիան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու առնչությամբ:
Հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին հայտնել են, որ Հայաստանի պետական սահմանի հատման դեպք է արձանագրվել:
Ստամբուլում 4 մարդ է ձերբակալվել ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, որն իրականացվել էր երեքշաբթի առավոտյան, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությունում իր աղբյուրին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանը հետ ունի լավ, կառուցողական հարաբերություններ անվտանգության, տրանսպորտային ու առևտրային ոլորտներում: Այս մասին հայտնում է APA-ն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հեո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վիեննայում որոշում է կայացվել սկսել առարկայական բանակցություններ Ղարաբաղի հարցով և ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը:
«ՆԱՏՕ-ն ձգտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերադարձնել սառեցված կարգավիճակի»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ընթացքում ասաց Ուկրաինայի Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ուկրաինացի վերլուծաբան Նիկոլայ Կապիտոնենկոն:
Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս քվոն չի կարող մնալ առաջվանը: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, այսօր Բեռլինում՝ Ադրբեջան-Գերմանիա տնտեսական ֆորումի բացման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այսօր Գերմանիայում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Այս մասին հայտնում է գերմանական Spiegel-ը:
Եվրոպաբնակ ադրբեջանցիները հայերի խմբի հետ միասին ակցիա են անցկացնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի հարևանությամբ, գրում է haqqin.az-ը:
Անկարան ուղիղ բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ խոցված «Սու-24» ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո, սակայն կարծում է, որ դրանք անհրաժեշտ են, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը և միջոցներ կձեռնարկի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանն ու Եվրամիությունն աշխատանքներ են կատարում գործընկերության ընդլայնման ուղղությամբ: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար Մալենա Մարդը:
Ռուսաստանի կառույցները տոննաներով ետ են ուղարկում Ադրբեջանից ուղարկվող գյուղմթերքը` պնդելով, որ այն ադրբեջանական չէ: Այս մասին հաղորդում է azadliq.info կայքը` նշելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսատանից ետ է ուղարկվել 1000 տոնայից ավելի փչացած ադրբեջանական գյուղմթերք:
Անհայտ անձինք հրաձգություն են բացել Սանկտ Պետերբուրգի արվարձանում, որպեսզի ընտանեկան զույգից խլեն պայուսակը, որում եղել է 3,1 միլիոն ռուբլի, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Ստամբուլի կենտրոնում՝ ավտոբուսային կանգառի մոտ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 2 մարդ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքական «Դողան» լրատվաﬕջոցի տվյալներով՝ զոհվել է 1 մարդ, HaberTurk-ի տվյալով` 2: Եվս 8 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանական ընկերության նախագահն ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկության հետ կնքել է 10 տրանսպորտային «Ան-178» ինքնաթիռ գնելու մասին պայմանագիր, հայտնում է ուկրաինական «5-րդ ալիքը»:
«Այդ կարգի ռեժիմ սահմանելն ընդհանրապես կայանում է դաշնակից կամ բարեկամ երկրների միջև: Հետևաբար` նման որոշումը քաղաքական լուրջ ժեստ էր Իրանի ու Հայաստանի կողմից: Առանց վիզայի ռեժիմը, բնականաբար, առաջին հերթին տուրիզմի վրա է դրական ազդեցություն թողնելու, դրանից բացի, նպաստելու է տարբեր բնագավառներում կողմերի գործակցության ակտիվացմանը»,- ասաց Կարեն Խանլարյանը:
Ստամբուլի Բայազեթ թաղամասում հունիսի 7-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Թուրքական «Միլլիեթ» պարբերականի հաղորդմամբ՝ պայթյունը գրանցվել է ավտոբուսային կանգառի մոտակայքում` թուրքական ոստիկանության ավտոբուսի անցնելու ժամանակ:
Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման բանակցային գործընթացը շարունակվում է հնգակողմ ձևաչափով՝ ﬔրձկասպյան երկրների ղեկավարների, արտգործնախարարների և փոխարտգործնախարարների, ինչպես նաև Հատուկ աշխատանքային խմբի շրջանակում՝փոխարտգործնախարարների մակարդակով: Այս մասին APA-ի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: