Բաժիններ՝

Թուրքիան գերմանացի լրագրողներին արգելել է մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա

Թուրքական իշխանությունները գերմանացի լրագրողներին չեն թույլատրել լրագրողական այց կատարել ռազմաօդային «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված են գերմանական Tornado ինքնաթիռները, որոնք մասնակցում են ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիոն պայքարին, հայտնում է գերմանական ARD հեռուստաալիքը:

«Թուրքիա գերմանացի լրագրողների այցը, որտեղ գտնվում են Բունդեսվերի Tornado ինքնաթիռները, ծրագրվում էր մի քանի շաբաթ, սակայն այդ երկրի իշխանությունները հավանության չեն արժանացրել ուղևորությունը»,- հայտնում են ԶԼՄ-ները: Մերժման պատճառը դեռ ոչ ոք չի մեկնաբանել:

«Ինջիրլիք» բազա այցը չեղյալ է հայտարարվել վերջին պահին: Խումբը պետք է թռչեր այսօր: Նման այցի հարցումն ուղարկվել էր դեռևս մարտին: Այցն արդեն մեկ անգամ տեղափոխվել էր, սակայն այդ պահին դա կապված էր եղել Թուրքիայի ահաբեկչության հետ, ինչի հետևանքով սպանվել էին Գերմանիայի քաղաքացիներ:

ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիայի պայքարին այս տարեսկզբից մասնակցում է 6 Tornado ինքնաթիռ և 1 լիցքավորող ինքնաթիռ, որոնք տեղակայված են «Ինջիրլիքում»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունեց բանաձև, որը 1915թ. հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցագործությունները որակում է ցեղասպանություն: Բանաձևը հավանության էր արժանացել պատգամավորների մեծ մասի կողմից, դեմ էր քվեարկել ընդամենը 1 խորհրդարանական, 1 մարդ՝ ձեռնպահ:

Բանաձևի ընդունումը բացասական ռեակցիա էր առաջացրել Թուրքիայում: Անկարան միանգամից հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին, նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել էր «ամոթալի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս