ԿԽՄԿ-ին հայտնել են Հայաստանի պետական սահմանի հատման դեպքի մասին

Հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին հայտնել են, որ Հայաստանի պետական սահմանի հատման դեպք է արձանագրվել:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ ԿԽՄԿ-ն տվյալ միջադեպի վերաբերյալ կապի մեջ է գտնվում համապատասխան մարմինների հետ:

«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն այցելում է հակամարտության հետևանքով ազատազրկավածներին, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Կողմերի խնդրանքով, և եթե ազատազրկված անձը ցանկություն է հայտնում վերադառնալու, ԿԽՄԿ-ն կարող է հանդես գալ որպես չեզոք միջնորդ տվյալ անձի վերադարձման հարցում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի տարածք: Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է:

Տեսանյութեր

Լրահոս