Բաժիններ՝

Ստամբուլում պայթյուն է որոտացել

Ստամբուլի Բայազեթ թաղամասում հունիսի 7-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Թուրքական «Միլլիեթ» պարբերականի հաղորդմամբ՝ պայթյունը գրանցվել է ավտոբուսային կանգառի մոտակայքում` թուրքական ոստիկանության ավտոբուսի անցնելու ժամանակ:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեծ թվով մեքենաներ: Հաղորդվում է վիրավորների մասին: Կոտրվել են հարակից շենքերի ու շինությունների ապակիները:

Պայթյունի վայրում ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցներ:

Առաջին պայթյունից հետո լսվել է նաև երկրորդը, որի առաջացումը, սակայն, կապում են բնական գազի պայթյունի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930