Բաժիններ՝

Ստամբուլի ահաբեկչության կազմակերպիչները կալանավորվել են. ԱՄՆ-ն իր զորակցությունն է հայտնել Թուրքիային

Ստամբուլում 4 մարդ է ձերբակալվել ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, որն իրականացվել էր երեքշաբթի առավոտյան, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությունում իր աղբյուրին:

Ուժեղ պայթյունը որոտացել էր երեկ՝ Երևանի ժամանակով ժ. 09.40-ին Ստամբուլի կենտրոնում՝ Բայազետ շրջանում գտնվող կանգառի հարևանությամբ: Պայթյունը որոտացել էր այն ժամանակ, երբ անցել էր ոստիկանական ավտոբուսը:

Պայթյունին զոհ էր դարձել 11 մարդ, որոնցից 6-ը՝ ոստիկան: Եվս 36 մարդ վնասվածք էր ստացել:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ձերբակալվածներն ավտոմեքենա էին վարձակալել, որը պայթեցվել էր ահաբեկչության ժամանակ:

Սպիտակ տան ներկայացուցիչ Մարկ Սթրոն դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը: «ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակցին ու անգնահատելի գործընկերոջը՝ տարածաշրջանում բազմաթիվ մարտահրավերների դեմ պայքարում»,- հայտարարել է Սթրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս