Ադրբեջանի պաշտպանության նախարարն Ալիևի հանձնարարությամբ այցելել է առաջնագիծ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունն այցելել են առաջնագիծ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հասանովն այցելել է ուսումնական զորավարժարան, որը նախատեսված է զինծառայողների մարտական, հրաձգային ու տակտիկական պատրաստության համար:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նա հետաքրքրվել է մերձճակատային հատվածում իրավիճակի մոդելավորմամբ, մարտական իրական պայմաններին համապատասխանեցված զորավարժությունների անցկացմամբ:




Զաքիր Հասանովը ծանոթացել է հրամանատարական կետի հետ, հանդիպել անձնակազմի հետ, որը զորավարժություններ է անցկացնում դաշտային պայմաններում, տվել է համապատասխան հանձնարարություններ ու խորհրդատվություններ:




Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունն այնուհետ մասնակցել է ռազմական նոր ավանի բացման արարողությանը:


