Բաժիններ՝

Ադրբեջանը գնում է ուկրաինական 10 «Ան-178» ինքնաթիռներ

Ադրբեջանական ընկերության նախագահն ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկության հետ կնքել է 10 տրանսպորտային «Ան-178» ինքնաթիռ գնելու մասին պայմանագիր, հայտնում է ուկրաինական «5-րդ ալիքը»:

Նշվում է, որ բանակցությունները տևել են շուրջ 1 տարի: Գործարքի գումարը պահվում է գաղտնի: Հայտնի է, որ ադրբեջանցիներն արդեն կատարել են առաջին կանխավճարը, սակայն այդ մասին տեղեկությունը նույնպես չի հրապարակվում:

Համաձայն հաղորդագրության՝ Ադրբեջանը կստանա ինքնաթիռները 2 փուլով՝ 2 տարվա ընթացքում: Ինքնաթիռները հնարավոր կլինի հավաքել Ադրբեջանի տարածքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Անտոնով» ձեռնարկության 70-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հայտարարել էր Ադրբեջանին ինքնաթիռներ վաճառելու մասին, սակայն պայմանագրի մանրամասներն այդ ժամանակ չէին հրապարակվել:

Ուկրաինական «Ան-178»-ն իրականացրել է իր առաջին թռիչքը 2015թ. մայիսին: Ուկրաինական նոր ինքնաթիռները կարող են թռչել տարբեր եղանակային ու կլիմայական պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս