«Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է». Իլհամ Ալիև

Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս քվոն չի կարող մնալ առաջվանը: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, այսօր Բեռլինում՝ Ադրբեջան-Գերմանիա տնտեսական ֆորումի բացման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Վերջինս դարձյալ հայտարարել է «Հայաստանի ԶՈՒ-ի կողմից օկուպացված տարածքներից զինուժի դուրսբերման մասին»: «Հակամարտության շուտափույթ կարգավորումը ծառայելու է տարածաշրջանի կայունության հաստատմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, թե չնայած ծանր վիճակին՝ Ադրբեջանը շարունակում է հաջող զարգացումը:

«Վերջին 25 տարում երկրում անցկացվել են քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ, բոլոր ազատություններն ապահովվել են: Շնորհիվ հրադադարի՝ մենք ժամանակ շահեցինք մեր երկրի զարգացման համար»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ներկայում կարևոր դեր է խաղում գլոբալ էներգետիկ նախագծերի իրականացնելու հարցում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս