
Էրդողանը վավերացրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ վավերացրել է օրենքը, որը թույլ է տալիս պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից մինչ դատական հետապնդում իրականացնելը: Այս մասին ասվում է Էրդողանի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է TASS-ը:
Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական կառավարական տեղեկատուում հրապարակումից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մեջլիսը մայիսի 20-ին հավանության է արժանացրել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրինագիծը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:Այն ժամանակավոր փոփոխություններ է կատարում Սահմանադրության մեջ, ինչը թույլ է տալիս մինչ պատգամավորների դեմ դատական հետաքննություն սկսելը զրկել նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից:
Ներկայում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու վտանգը սպառնում է Թուրքիայի խորհրդարանի ավելի քան 150 անդամի: