![](/banners/BeFunky-design.jpg)
«Վիեննայում որոշում է կայացվել սկսել առարկայական բանակցություններ Ղարաբաղի հարցով». Ալիև
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Aliev1.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հեո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վիեննայում որոշում է կայացվել սկսել առարկայական բանակցություններ Ղարաբաղի հարցով և ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը:
«Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը որոշում է կայացվեն սկսել հակամարտության կարգավորման հարցով առարկայական բանակցություններ և ամրապնդել հրադադարի ռեժիմը:
Հակամարտության կարգավորումը հնարավոր է օկուպացված տարածքների ազատագրմամբ: Հայկական կողմը պետք է լսի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կոչերը ստատուս քվոյի անընդունելիության մասին»,- Ալիևի խոսքերը մեջբերել է APA գործակալությունը: