Բաժիններ՝

Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ստորագրել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու կարգադրությունը 2016 թվականի հոկտեմբերին 8-ին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Վրաստանի վարչապետի աշխատակազմին: Դրանով իսկ Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական քարոզարշավը:

Անձամբ Կվիրիկաշվիլին, որը ներկայում Բաթումում է, հայտարարել է լրագրողներին, որ ստորագրել է երկրի ղեկավարի ակտը:

«Այսօրվանից Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական ժամանակահատվածը: Վրաստանում նախընտրական մրցավազքի ստանդարտը զգալիորեն բարելավվել է: Այդ բոլոր քայլերն ուղղված են ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930