![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելը ալերգիա չի հարուցում մեր երկրի մոտ.» Ալիև
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/aliev1.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանը հետ ունի լավ, կառուցողական հարաբերություններ անվտանգության, տրանսպորտային ու առևտրային ոլորտներում: Այս մասին հայտնում է APA-ն:
«Մենք Ռուսաստանին համարում ենք ռազմավարական գործընկեր: Ռուսաստանը նույն կերպ է վերաբերվում Ադրբեջանին: Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելը ալերգիա չի հարուցում մեր երկրի մոտ, սակայն դա ալերգիա է առաջացնում Հայաստանի մոտ»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը վճարում է ձեռք բերած զենքի համար: «Ադրբեջանը զենք է ձեռք բերում ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից, Իսրայելից, Բելառուսից, Իրանից, քանի որ մենք պետք է արդիականացնենք մեր զինված ուժերը: Պետությունը, որի տարածքի մի մասն օկուպացված է ու գտնվում է բարդ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում, պետք է դա անի:
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է: Հուսով ենք, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, օգտագործելով իրենց ողջ պոտենցյալը, կհամոզեն Հայաստանին լքել իրեն չպատկանող հողերը»,- հայտարարել է Ալիևը: