Բաժիններ՝

ԵՄ ներկայացուցիչներն ու Դավութօղլուն քննարկել են ԵՄ-Թուրքիա գործողությունների պլանի ծրագիրը

ԵՄ երկրների ներկայացուցիչներն ու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննարկել են ԵՄ-Թուրքիա գործողությունների պլանի իրականացման հարցերը, որոնք վերաբերում են ներգաղթյալների ու փախստականների հոսքի նվազեցմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությանը:

Հանդիպումը կայացել է երեկ Լոնդոնում՝ Սիրիայի դոնոր երկրների համաժողովի շրջանակում: ԵՄ-ի կողմից բանակցություններին մասնակցել են Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Ավստրիայի կանցլեչ Վերներ Ֆայմանը, Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտտեն, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

«Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են ԵՄ-Թուրքիա գործողությունների պլանի իրականացման ընթացքը՝ փախստականների ու ներգաղթյալների հոսքի նվազեցման,

Հունաստան-Թուրքիա ռեադմիսիայի մասին համաձայնագրի ու Թուրքիայից ԵՄ երկրներ փախստականների տեղափոխման հուսալի մեխանիզմի ստեղծման հատուկ շեշտադրությամբ»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Թուրքիայից Եվրոպա են ուղևորվում հարյուր հազարավոր փախստականներ: Նրանց մեծ մասը ժամանում է ծովով՝ հունական կղզիներից, իսկ հետո տեղափոխվում են եվրոպական երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս