Վրաստանը SOCAR-ի հետ քննարկում է գազամատակարարումների ավելացման հարցը. Կալաձե
Բանակցությունները կոնսորցիումի հետ հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ, գտնվում են ակտիվ փուլում: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», երեկ լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Ինչ վերաբերում է Ադրբեջան այցին, ապա, ըստ Կալաձեի, ինքը հանդիպել է SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են գազապաստարանից, որի շինարարությունը նախատեսված է սկսել այս տարի:
Կախա Կալաձեի խոսքով՝ SOCAR-ն ունի ցանկություն մասնակցել նախագծին որպես բաժնետեր, նաև պատրաստ է ունենալ ֆինանսական մասնակցություն:
«Արդեն վաղուց մենք խոսում ենք կոնսորցիումի հետ այն մասին, որ ունենանք հնարավորություն գազատարից ստանալ գազի հավելյալ ծավալներ: 2011 թվականից մենք մի քանի անգամ դիմել ենք կոնսորցիումին, որը միավորում է տարբեր միջազգային էներգետիկ ընկերություններ, սակայն ստանում էինք գրավոր մերժում, ու հիմա գտնվում ենք բավական ակտիվ փուլում: Տեսնենք՝ արդյոք մեզ կտրվի հավելյալ ծավալներ ստանալու հնարավորություն»,- հայտնել է Կախա Կալաձեն:
Հարցին՝ արդյոք անհրաժեշտ է ստանալ «Գազպրոմից» հավելյալ ծավալներ, եթե կոնսորցիումը տա այդ ծավալները, Կալաձեն ասել է, որ բնական գազի այն ծավալները, որոնց մասին այսօր խոսվում է, կարող են այլևս անհրաժեշտ չլինել: