Բաժիններ՝

Կախա Կալաձեն Ադրբեջանում քննարկում է գազային հարցերը

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով վրացական լրատվամիջոցներին:

Վրաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ այցի շրջանակում Կալաձեն կհանդիպի ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ընթացիկ գործերն ու համագործակցության հեռանկարները:

Վրաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ SOCAR ընկերության նախագահի հետ բանակցությունների հիմնական թեման Ադրբեջանից Վրաստան գազամատակարարումն է:

Ավելի վաղ վրացական կողմը խնդրել էր ավելացնել գազամատակարարումները՝ կապված ռուսական «Գազպրոմի» կողմից գազի ծավալների հնարավոր կրճատման հետ:
Այդ թեման արդեն քննարկվել էր հունվարին, երբ Թբիլիսի էր այցելել Ռովնագ Աբդուլլաևը:

Այդ ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ավելացնել գազամատակարարման ծավալները Ադրբեջանից 50 միլիոն խմ-ով:
Վրաստանի գազի պահանջարկը կազմում է 2 մլրդ խմ, որից 90%-ը մատակարարում է Ադրբեջանը, իսկ գազի 10%-ը Վրաստանը ստանում է Ռուսաստանից՝ որպես Հայաստան մատակարարված գազի տարանցման վճար:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել է, որ Վրաստանին գազ կվաճառի, այլ ոչ թե անվճար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29