«Գազպրոմը» միայն էներգետիկա չէ. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ  Գեորգի Մարգվելաշվիլին ՌԴ-ի հետ համագործակցությունը տնտեսական, մասնավորապես էներգետիկ հարցերով, համարում է «փափուկ ուժի» մաս: Այս մասին Մարգվելաշվիլին հայտարարել է երկրի խորհրդարանում իր ամենամյա զեկույցի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի նախագահն իր զեկույցում անդրադարձել է ռուսական «Գազպրոմի» հետ բանակցություններին ու կոչ է արել իշխանություններին դրանք թափանցիկ անել:

«Հարկավոր է հաշվի առնել, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը տնտեսական, հատկապես էներգետիկ հարցերով, հանդիսանում է «փափուկ ուժի» մաս: Ես ստիպված եմ կրկնել՝ «Գազպրոմը» պարզապես էներգետիկա չէ:

Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանն օգտագործում է տնտեսական լծակները քաղաքական նպատակների համար: Այդ պատճառով բանակցությունները «Գազպրոմի» հետ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության մանդատով պետք է վարվեն թափանցիկ՝ սահմանված կարմիր գծերի շրջանակում: Ես նախկինի պես պետք է ընդգրկվեմ բոլոր գործընթացներում, որոնք կապված են մեր ռազմավարական նպատակի հետ՝ Վրաստանի վերադարձը իր պատմական ընտանիք՝ մեծ, ազատ, միացյալ եվրոպական պետություն»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29